Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննության նիստը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքեր չկան. «Բայց մինչ այդ հիմքերին անդրադառնալը դատարանը պետք է անդրադառնա նախ կալանավորման պայմաններին»:
Նրա խոսքով՝ առայժմ շուտ է խոսել կալանավորման հիմքերի մասին. «Բայց քանի որ հնչել է նման արտահայտություն, ասեմ՝ հիմքերից ոչ մեկը գոյություն չունի, դրանք ներկայացվում են ընդամենը տպավորություն ստեղծելու համար, ինչը մենք կապացուցենք դատարանում»:
Հայկ Ալումյանը հավելեց. «Հուսով ենք՝ դատարանը կգտնի իր մեջ անհրաժեշտ ուժն ու անկախությունը, որպեսզի օբյեկտիվ լինի այս հարցում»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































