Ավստրիացի Դավիդ Լաման առաջին մարդն է, որը նվաճել է Նեպալի ամենաբարձր լեռներից մեկը՝ Լունագ Ռին: 6907 մետր բարձրությամբ Լունագ Ռի գտնվում է Հիմալայներում:
Երեք օր մագլցելուց հետո 28-ամյա ալպինիստը միայնակ է հասել գագաթին: Լեռը նվաճելու նրա նախկին փորձերը հաջողությամբ չեն պսակվել:
Լեռը նվաճելու կապակցությամբ Լամային առաջիններից մեկը շնորհավորել է նախկին գործընկեր Քոնրադ Անքերը՝ ասելով, որ երջանիկ է ալպինիստի համար:







































