Աֆղանստանում մոլեգնող աննախադեպ երաշտի պատճառով մայրը ստիպված վաճառել է աղջկան՝ մյուս երեխաներին կերակրելու, սովից փրկելու համար:
Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող փախստականների ճամբարում ապրելու ժամանակ Մամարին անունով կինը СNN-ին պատմել է, որ երաշտի պատճառով լքել է հայրենի գյուղը և փախստականների ճամբար ուղևորվել: Չունենալով փող, սնունդ և օգնության որևէ հույս՝ նա ստիպված վաճառել է աղջկան:
Նրա խոսքով իր 6-ամյա դուստրը՝ Ակիլան, ապրում է ուրիշ ընտանիքում: Հետագայում նա կամուսնանա այդ ընտանիքի տղայի հետ, որն իրենից մեծ է 4 տարով:
Մամարինն ասել է, որ դստերը դեռ չի ասել գործարքի մասին, բայց, ամեն դեպքում, ընտրության տարբերակ չկա:








































