Tuesday, 21 07 2026
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց

ԵՄ-ն հատկացնում է 850,000 եվրո աջակցություն Հայաստանում քաղհասարակության երեք նոր ծրագրերին ընտրությունների նախապատրաստման և մոնիթորինգի համար

Եվրոպական միությունը հատկացնում է 850,000 եվրո աջակցություն Հայաստանում քաղհասարակության երեք նոր ծրագրերին ընտրությունների նախապատրաստման և մոնիթորինգի համար: Ծրագրերը ֆինանսավորվում են Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական նախաձեռնության Հայաստանի համար նախատեսված բյուջեից: Դրանց հիմնական տարրերն են առաջին անգամ՝ ընտրողների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, նորավարտ լրագրողների, քաղաքացիների և այլ հիմնական շահառուների քաղաքացիական ներգրավվածություն և իրազեկվածության բարձրացում, ինչպես նաև սոցիալական մեդիայի մոնիթորինգի նախաձեռնություն և երեք տարբեր դիտորդական առաքելություններ: Այս աջակցությունը Եվրոպական միության անունից «ՀԸԳԱ ծրագրի ընդհանուր ֆինանսական զամբյուղ»-ին (համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 14-ին, 1,500,000 եվրո ներդրում) զուգահեռ է, որի նպատակն է հզորացնել ընտրական կառավարման համակարգը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվելիս:

Եվրոպական միությանը միտված է ստեղծել հարթակ, որպեսզի քաղաքացիները ներգրավվեն ընտրական գործընթացներում և նպաստեն Հայաստանի ժողովրդավարացմանը: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ընտրական գործընթացի դիտարկման և վերլուծության արդյունքները կտարածվեն ընտրական ամբողջ գործընթացի ընթացքում՝ օգնելով Հայաստանի քաղաքացիներին լինել տեղեկացված ընտրությունների նախապատրաստման, անցկացման, ինչպես նաև ընտրություններից առաջ, ընտրությունների օրը և դրանից հետո առաջացած խոչընդոտների մասին: Ընտրություններից հետո յուրաքանչյուր ծրագիր կներկայացնի Հայաստանում ընտրական փորձի վերաբերյալ վերլուծական փաստաթուղթ՝ ներառելով առաջարկություններ, որոնք կներկայացվեն ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս: Այսպիսով ավելի շատ տեղեկատվություն հասանելի կլինի Հայաստանում ընթացիկ քաղաքական և ընտրական համատեքստի մասին, ինչն էլ կներառվի ընտրական բարեփոխումների վերաբերյալ միջազգային քննարկումներում:

Ծրագրերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ սեղմելով ծրագրի վերնագրերը ստորև:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորված ծրագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկություն

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով Հայաստանում ընտրական գործընթացների նախապատրաստում և մոնիթորինգ. ընտրություններ բոլորի համար

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ընտրություններ բոլորի համար» ծրագիրը կնպաստի և կխթանի մարդու հիմնարար իրավուքի՝ քվեարկության իրավունքի, իրացմանը՝ ապահովելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և քաղաքացիների համակարգված ներգրավվածությունը Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստմանը և մոնիթորինգին: Ծրագրի գործընկերները անմիջանականորեն կներգրավեն քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց, երիտասարդներին, հաշմանդամություն ունեցող անձանց և հասարակության այլ խմբերին, որպես դիտորդներ՝ պահելով ընտրական իրավունքը բոլոր գործողությունների կիզակետում:

Ընտրություններից հետո ծրագիրը կհրապարակի ուսումնասիրություն, որը կվերլուծի Ազգային ժողովի ընտրությունները քաղհասարակության և հասարակության խոցելի խմբերի տեսանկյունից: Սա նշանակալի ներդրում կլինի Հայաստանում ընտրական բարեփոխումների վերաբերյալ հետագա քննարկումներում և կծառայի այն գործին, թե ինչպես ստեղծել Հայաստանում բարենպաստ միջավայր էլ ավելի ներառական, վստահելի և թափանցիկ ընտրական գործընթացների համար:

Դիտորդական կարողությունների զարգացում և Հայաստանի Հանրապետությունում ԱԺ ընտրությունների օրինավորության խթանում

Եվրոպական միության (ԵՄ), Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության / Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն (ԹԻՀԿ) իրականացնելու է ընտրական ծրագիր` Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) hետ համատեղ:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ընտրությունների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և մարդու հիմնարար իրավունքների մասով ստանձնած պարտավորություններին: Սա ենթադրում է պրոֆեսիոնալ թիմի աշխատանք, որը կվերապատրաստվի իրականացնելու դիտորդություն միջազգային փորձի և առաջադեմ մեթոդաբանությունների հիման վրա, այդ թվում՝ ընտրանքային դիտորդության մեթոդով՝ ներգրավելով ընտրությունների դիտարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների:

Ծրագիրը կխթանի համագործակցությունը իրականացնող գործընկերների միջև, ինչը կնպաստի ինչպես ԹԻՀԿ-ում, այնպես էլ ԹԻՀԿ-ի հետ աշխատող փորձագետների կարողությունների աճին և տեղական դիտորդների մասնագիտական զարգացմանը:

ENEMO միջազգային դիտորդական առաքելությունը Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին

Ծրագրի նպատակն է կազմակերպել դիտորդական առաքելություն` դիտարկելու 2018 թվականի դեկտեմբերին կայանալիք ընտրությունները և հետագայում առաջարկություններ ներկայացնելու: Ընտրություններն եղել են Հայաստանի քաղաքական կյանքի ամենավիճահարույց իրադարձություններից մեկը: Հետևաբար, առաջիկա ընտրությունների նկատմամբ մեծ է լինելու հետաքրքրությունը և’ միջազգային ասպարեզում, և’ Եվրոպայում, և’ Հայաստանում: Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի ընտրական համակարգը միջազգային չափանիշներին և պարտավորություններին համապատասխանեցնելու Հայաստանի ջանքերին և քաղաքացիներին ու քաղաքացիական հասարակությանը տեղեկատվություն տրամադրել տարածաշրջանի փորձագետների կողմից ղեկավարվող դիտորդական առաքելության միջոցով։

Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելությունը նախընտրական և հետընտրական գործընթացների ընդհանուր գնահատում կիրականացնի` ընտրությունների դիտարկման միջազգային չափանիշներին համապատասխան:

Ծրագիրը կաջակցի նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ քաղաքական իրավունքների, քաղաքացիական մասնակցության, ժողովրդավարական բարեփոխումների և երկխոսության զարգացմանն ուղղված գործողություններ իրականացնելիս: Ծրագիրը կարևոր բաղադրիչներ կունենա գենդերային հավասարության, փոքրամասնությունների ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ինչպես նաև հավատքի, խոսքի ու խղճի ազատության պաշտպանության ոլորտներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում