Tuesday, 14 07 2026
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

ՀՀԿ-ի «ծռությունը»

2016-ին ՊՊԾ գնդի գրավումը ու դրան հաջորդած արյունոտ իրադարձությունները, մեծ հաշվով, նախկին քրեաօլիգարխիկ համակարգի անտաղանդ ու հանցագործ կառավարման հետևանք են։ Բնավ ցանկություն չունենք արդարացնել զինված խմբին՝ քաղաքականության մեջ մերժելով բռնության և ծայրահեղականության որևէ դրսևորում։ Սակայն միայն այն փաստը, որ հասարակության մի ստվար զանգված աջակցեց «Սասնա ծռերի» գործողությունները՝ խոսում է ոչ թե նրանց գործողությունների հանրային աջակցության, այլ Սերժ Սարգսյանի իշխանության հանդեպ եղած հասարակական զզվանքի, ատելության մասին։

«Ծռության» քաղաքական գործոնը Հայաստանի քաղաքական կյանքում, ըստ էության, չեզոքացվեց թավշյա հեղափոխության հաղթանակից հետո, որը մի կողմից ուղղված էր ավտորիտար իշխանության ու օլիգարխիայի դեմ, մյուս կողմից՝ քաղաքականության մեջ սկզբունքորեն մերժում էր բռնությունը, ծայրահեղականությունը, մարգինալիզմը։ Քրեաօլիգարխիկ համակարգի փլուզումից հետո «ծռերը» կորցրեցին իրենց քաղաքական նշանակությունը, այսպես ասած՝ կենսունակությունը, որովհետև նրանց գոյությունը մոտիվացված էր միայն ավտորիտար իշխանության, դեսպոտիզմի պարագայում։

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Սասնա ծռերի» քաղաքական հայտը միանշանակ կարելի էր ձախողված համարել, եթե գործընթացին մասնակցության հայտ չներկայացնեին հին համակարգի սեգմենտները, հատկապես՝ ՀՀԿ-ն։

Ասվածը գուցե պարադոքսալ թվա, սակայն առաջիկա ընտրություններում «ծռերին» հաջողության շանս, կենսունակություն կարող է հաղորդել միայն ՀՀԿ-ն, այն բանաձևերը, որոնցով այս կուսակցությունը ներկայանում է հանրությանը։

Կան հասարակական խմբեր, որոնք իրապես դժգոհ են Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ու դա բնական է, որովհետև ոչ մի քաղաքական թիմ, վարվող քաղաքականություն չեն կարող միանշանակ ընկալվել հասարակության բոլոր խմբերի կողմից, եթե նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ռեկորդային բարձր նշաձողի վրա է։

ՀՀԿ-ն իր խաղադրույքը կատարում է հենց այն խմբերի վրա, որոնք օբյեկտիվորեն դժգոհ են Նիկոլ Փաշինյանի կառավարությունից՝ այն վստահությամբ, որ դրանք դեկտեմբերի 9-ի ընտրություններում կձևավորեն իր էլեկտորալ բազան։ Սերժ Սարգսյանի կուսակցությունը միայն քննադատում է՝ չներկայացնելով ապագայի որևէ տեսլական, կամ մի բան, որը պայմանականորեն հնարավոր կլինի կոչել քաղաքական ծրագիր։ ՀՀԿ-ում թերևս համարում են, որ եթե ընտրարշավում զինվեն արմատական ընդդիմադիր հռետորաբանությամբ, ապա ինքնաբերաբար կտիրանան «դժգոհների» ձայներին։

Այդպես տեսականորեն կարող էր մտածել այն կուսակցությունը, որն իշխանությունից հեռացվել է ընտրական ճանապարհով՝ առանց հեղափոխական ցնցումների, հույս ունենալով, որ հասարակությունը ժամանակի ընթացքում կվերանայի իր քաղաքական սիմպատիաները։

Սակայն ՀՀԿ-ն հանրությանը ներկայանում է իշխանությունից դուրս շպրտվելուց ընդամենը յոթ ամիս անց ու ընդ որում՝ գերագնահատում է իր էլեկտորալ ռեսուրսները, այլ խոսքով՝ սխալ պատկերացում ունի Նիկոլ Փաշինյանից դժգոհողների մոտիվացիաների, այդ խմբերի առաջնահերթությունների, նրանց պատկերացումների մասին։ Գործող վարչապետից հիմնականում դժգոհ են հասարակության այն շերտերը, որոնք հեղափոխությունը համարում են թերի, կառավարությանը՝ պակաս վճռական՝ սուբյեկտիվորեն մտածելով, որ Փաշինյանի թիմը «հումանիստական» մոտեցում ունի նախկին համակարգի առաջին դեմքերի, քրեաօլիգարխիայի տարբեր սեգմենտների հանդեպ։ Հասարակական նման խմբերն իրենց արդարացիությունը հիմնավորելու համար նոր մոտիվացիա են գտել՝ դա ՀՀԿ-ի մասնակցությունն է ընտրություններին։

ՀՀԿ-ի համար այս ընտրական գործընթացը որևէ լավ բան չի խոստանում․ այս կուսակցությունը հերթական անգամ վերապրելու է այն մղձավանջը, որի միջով անցել է ապրիլի 23-ին, մայիսի 2-ին կամ հոկտեմբերի 2-ին, փոխարենը՝ հասարակության ավելի արմատական շերտերին միավորելու է «Սասնա ծռեր» կուսակցության շուրջ՝ նպաստելով վերջինիս հաջողությանը ու ոչնչացնելով դեմոկրատական ընդդիմության ձևավորման հեռանկարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում