Ադրբեջանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահակագնդում զինվոր Վասիֆ Շամիլ օղլու Սուլեյմանովը իրեն ամրակցված զենքից կրակել է իր ոտքին: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, վիրավոր զինվորը հոսպիտալացվել է:
Նախնական տվյալներով՝ Սուլեյմանովը խախտել է զենքի օգտագործման կանոնները:
Ընթանում է հետաքննություն:








































