Monday, 20 07 2026
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից

Հայաստան ներկրված ավտոբուսներից 80-ը դեռևս երթուղի դուրս չեն եկել. վարորդ չկա

2012 թվականի գարնանը Չինաստանից Հայաստան ներկրված 249 ավտոբուսներից 60-ը դեռ մինչ օրս երթուղի դուրս չեն եկել: Բացի դա, մասնավոր հատվածի օժանդակությամբ Հայաստան ներկրված լրացուցիչ ավտոբուսներից 20-ը նույնպես դեռ ավտոբուսների համար նախատեսված պարկում են:

Պատճառը, ըստ քաղաքապետարանի, ավտոբուսները շահագործելու համար  անհրաժեշտ վարորդների պակասն է: Ըստ քաղաքապետարանի` իրենք մինչ օրս պարբերաբար հայտարարություններ են տալիս, մրցույթ հայտարարում, բայց արձագանքողներ գրեթե չեն լինում: «Քաղաքապետարանը նույնիսկ հայտարարեց, որ իր վրա է վերցնում վարորդների ուսուցման և ավտոբուսներ վարելու համար անհրաժեշտ D կարգի ստացումը, սակայն անգամ դրանից հետո շատ քիչ արձագանք կա: Եթե հաշվենք, որ վարորդը պետք է փոխարինողով աշխատի, ապա ստացվում է, որ մենք 180 վարորդի տեղ ունենք այսօր, բայց գրեթե դիմող չկա»,- ասաց քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ չպատասխանելով հարցին, թե արդյո՞ք այդ աշխատանքի դիմաց վճարվելիք ցածր աշխատավարձն է պատճառը, որ մարդիկ չեն դիմում այդ 180 թափուր աշխատատեղերի համար: «Ես չեմ կարող ասել, թե մարդը ինչ է մտածում, որ դիմում է կամ չի դիմում այդ աշխատանքի համար»,- ասաց նա:

Նշենք, որ ավտոբուսների վարորդները յուրաքանչյուր աշխատանքային ժամի համար ստանում են 279 դրամ: 12 ժամ աշխատելու պարագայում նոր միայն աշխատավարձը կարող է կազմել 90 հազար դրամ, այն էլ` եթե վարորդն աշխատի առանց հանգստյան օրերի: Մինչդեռ հիշեցնենք, որ նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանում շատ աշխատատեղեր կան, բայց մարդիկ 150 հազար դրամով չեն ցանկանում աշխատել, իսկ նրա խոսքերը հաստատեց Տարոն Մարգարյանը՝ հայտարարելով, որ 150 վարորդի աշխատատեղ ունեն՝ չնշելով, թե ինչքան են իրենք վարձատրում այդ աշխատանքի դիմաց: Այդ հրապարակումներից հետո «Առաջին լրատվական»-ը սեփական հետաքննություն էր իրականացրել և պարզել, որ քաղաքապետարանում նույնիսկ մեկ վարորդի թափուր աշխատատեղ չկա:

Ինչևէ, այդքանից հետո քաղաքապետարանը չի էլ պատրաստվում վերանայել վարորդների աշխատանքի դիմաց տրվելիք վարձատրությունը, որպեսզի հնարավորություն ստանա երթուղի հանել ավտոբուսների պարկում շուտով արդեն 2 տարի հանգրվանած ավտոբուսները: Սրան զուգահեռ օր օրի աճում է տրանսպորտի վիճակից հասարակության դժգոհությունը: Մարդիկ ոչ առավոտյան են կարողանում տրանսպորտով աշխատանքի գնալ, ոչ էլ երեկոյան՝ աշխատանքից տուն: Երթուղի մտած հայտնի ավտոբուսները ժամանում են 20-25 րոպե միջակայքով, իսկ երեկոյան 7-ից հետո ավարտում աշխատանքը: Թե այսքանից հետո ինչպես է քաղաքապետարանը պատրաստվում բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը՝ հայտնի չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում