Շվեյցարիայի բնակչուհին, ում փոքր հասակում ծաղրել են իր արտաքին տեսքի համար, մոտ 50 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
24-ամյա Սելինա Չենտինոյի խոսքերով՝ դպրոցական ծաղրը փչացրել է իր կյանքը։
«Ես ուզում էի կրկին երջանիկ լինել, դրա համար ես փոխեցի իմ արտաքին տեսքը և այն ամենն, ինչ ինձ դուր էր գալիս իմ մեջ։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ այն ինչ դուր չի գալիս կարելի է փոխել և ես օգտվեցի այդ հնարավորությունից»,- ասել է աղջիկը։











































