Monday, 13 07 2026
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև

Աննախադեպ իրավիճակ Ազգային ժողովում (տեսանյութ)

Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կրքերը թեժ էին: Այնտեղ բուռն կերպով քննարկվում էր մի խումբ պատգամավորների հեղինակած Դատախազության մասին և ԱԺ կանոնակարգ օրենքներում փոփոխություններ անելու հետ կապված այն նախագծերը, որոնք գլխավոր դատախազին առաջարկում են յուրաքանչյուր տարի գործունեության մասին հաղորդում ներկայացնել խորհրդարան և հրապարակավ պատասխանել դրա հետ կապված հարցերին:

Այժմ գլխավոր դատախազությունն ունի այն իրավունքը, որ Կենտոնական բանկի, Վերահսկիչ պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի և մի քանի այլ կառույցների նման իր գործունեության տարեկան հաշվետվությունը չի ներկայացնում ԱԺ քննարկմանը: Բավարարվում է այն ընդամենը գրավոր տեսքով ԱԺ ուղարկելով: Արդյունքում պատգամավորները հնարավորություն չեն ունենում հարցեր տալ գլխավոր դատախազին, այդ մարմնի գործունեության հետ կապված ելույթներ ունենալ կամ քննադատել նրան, ինչպես անում են վերը նշված կառույցների դեպքում: Իսկ աշնանը գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի թեկնածության քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձրացրեց այդ հարցը. «Պարբերաբար մեր գործընկերները հարց են ուղղում ինձ, թե ինչու է դատախազը դա իրականացնում գրավոր: Եվ կանոնակարգ օրենքով չկա հստակեցում, որ նա նիստին է ներկայացնում, որ մենք քննարկում կազմակերպենք այդ հաղորդագրության: Եթե ԱԺ-ն քվեարկության արդյունքում, Ձեզ նշանակի ՀՀ գլխավոր դատախազ, ձեր դիրքորոշումն ինչպիսին կլինի այդ հարցում»:

ԱԺ նախագահն իր գործունեության ողջ շրջանում ջանում է բարձրացնել իր ղեկավարած մարմնի դերն ու նշանակությունը, քանի որ երբ իշխանությունները Տիգրան Թորոսյանին ստիպեցին հրաժարական տալ և փոխարենը նրան նշանակեցին, փոփոխությունը բացատրեցին այդ առաքելությամբ: Եվ իր գործունեության տարիներին Հ. Աբրահամյանն ամեն ինչ անում է դրա համար, պարզապես ԱԺ դերի բարձրացումը նա ընկալում է գործադիր և հարակից այլ մարմիններին խորհրդարանին պատասխանատու դարձնելով: Այդ նպատակով ԱԺ-ում նրա ազդեցության տակ գտնվող պատգամավորները պարբերաբար անարգանքի սյունին են գամում իրենց իսկ ընտրած կառավարությանը, ԿԲ, ՎՊ, ՄԻՊ և այլ կառույցների ղեկավարներին: Եվ այս դեպքում ԱԺ դերի բարձրացումը հաճախ համընկնում է Հ. Աբրահամյանի անձնական շահերին, թե նա որ պաշտոնյայի հետ ինչ հակասություններ ունի, կամ նրա բիզնեսը որ նախարարության հետ է առնչվում: Երբեմն, իհարկե, նման շահ չկա, պարզապես այստեղ գործում է այլ ոլորտների վրա ազդեցություն հաստատելու մղումը: Մինչև այժմ գլխավոր դատախազությունը դուրս էր մնացել ԱԺ-ին հաշվետու լինելու պարտականությունից, ինչն էլ հիմա փորձում են շտկել:

Իսկ Գ. Կոստանյանն իր թեկնածության քննարկման ժամանակ դրական պատասխանեց ԱԺ նախագահի հարցադրմանը: Նա այն ժամանակ հավանաբար չէր գիտակցում, թե խոսքն ինչի մասին է, կամ գիտակցում էր, բայց չէր կարող հայտարարել, թե ինքը դեմ է հրապարակայնությանը: Հատկապես, որ ինքն այդ հայտարարությունն անում էր մի մարմնում, որը ժամեր հետո պետք է իրեն ընտրեր գլխավոր դատախազ: Հիմա կարծես թե Գ. Կոստանյանը փոշմանել է, քանի որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել վերը նշված օրինագծերին: Այդ նախագծերի դեպքում կառավարության դիրքորոշումը ներկայացնող արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը հայտարարեց, որ գլխավոր դատախազությունը պաշտոնապես բացասական եզրակացություն է իրենց ներկայացրել: Գործադիրի այդ վերաբերմունքը բացատրեց այն հանգամանքով, որ պատգամավորների ներկայացրած նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Փոխնախարարի ներկայացմամբ` մայր օրենքի համաձայն գլխավոր դատախազությունը գործադիր մարմնի մաս չէ ու այդպիսով չի կարող հաշվետու լինել ԱԺ-ին: Նախագծի հիմնական հեղինակ Դավիթ Հարությունյանը, սակայն, գտնում է, որ այն որևէ կերպ չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, և որ ինքը չի հավատում, թե գլխավոր դատախազությունը բացասական եզրակացություն է տվել իրենց նախագծին: Փոխարենը նա ուներ Գ. Կոստանյանի հայտարարության սղագրությունը, ինչը ընթերցեց նիստի ժամանակ:

Պետաիրավական հանձնաժողովի բոլոր անդամները` անկախ կուսակցական պատկանելությունից, կողմ էին այդ նախագծին և պնդում էին, որ գլխավոր դատախազը մյուս մարմինների նման պետք է հաշվետու լինի իրեն ընտրող մարմնին: Քննարկումն ընթանում էր նախագծի՝ հիմնականում Սահմանադրությանը համապատասխան լինել-չլինելու շուրջ: Գ. Մուրադյանը դժվարությամբ էր կարողանում հակադարձել պատգամավորների հարձակումներին, և ինչ-որ պահի հարցուպատասխանը վերածվեց բանավեճի: Փոխնախարարը վիրավորվեց հատկապես ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանի ելույթից, ով խոսում էր իրեն հատուկ կոպիտ ոճով: «Եթե պետք է սահմանադրականության դասեր տալ, ապա ես էլ կարող եմ այդ դասերը տալ»,- հակադարձեց Գ. Մուրադյանը:

Այստեղ արդեն միջամտեց Դ. Հարությունյանը: «Ոճը, որով ներկայացվում է հարցը, ընդունելի չէ: Կառավարության ներկայացուցչի վերաբերմունքն ԱԺ-ի նկատմամբ արհամարհական է, ուսուցողական, մենթորական ոճ է: Կառավարությունը պետք է որոշի, թե ում է ուղարկում ԱԺ: Նիստը վարողին կոչ եմ անում, եթե այդպես է շարունակելու, դադարեցնել: Որևէ մեկը ձեզ այստեղ այդպես չի դիմել, բայց դուք ձեզ թույլ եք տալիս մեզ այդպես վերաբերվել»,- հայտարարեց Դ. Հարությունյանը:

«Պարոն Մուրադյան, կոչ եմ անում կոռեկտության սահմաններից դուրս չգալ»,- ավելացրեց նիստը վարող ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:

Եվ հանուն Գ. Կոստանյանի Գ. Մուրադյանը ընկավ պատգամավորների զայրույթի թիրախում: Իսկ առաջարկվող նախագիծը բացառիկ է այն առումով, որ դրա հետ համաձայն են ԱԺ բոլոր ուժերը: Շատ խոսուն է օրինագծի հեղինակների ցանկը Դ. Հարությունյան, Գալուստ Սահակյան, Զարուհի Փոստանջյան, Արամ Մանուկյան, Աղվան Վարդանյան, Հովհաննես Մարգարյան, Նաիրա Զոհրաբյան և Էդմոն Մարուքյան: Այսինքն` այս նախագծի հեղինակներն են խմբակցության տեսակետը ներկայացնող պաշտոնյաները, ինչը նշանակում է որ այն ներկայացվել է ամբողջ խորհրդարանի կողմից:

Այսքանով հանդերձ` կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս դրան: Եվ այս առումով խորհրդարանում գրեթե աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ թե իշխանական, թե ոչ իշխանական ուժերը համախմբվել են ընդդեմ գլխավոր դատախազության: Սովորաբար այս երկու խմբակցությունները` Հ. Աբրահամյանի գլխավորությամբ, անցկացրել են գործադիրի ներկայացրած ցանկացած նախագիծ: Հիմա իրենք են մի նախագիծ ներկայացրել, որին դեմ է գործադիրը, ավելի շուտ` գլխավոր դատախազությունը: Եվ առաջիկայում ակնհայտ կդառնա, թե ԱԺ-կառավարություն/գլխավոր դատախազություն այս հակամարտությունն ինչպես կավարտվի: Արդյոք ԱԺ-ին կհաջողվի՞ ընդունել իր օրինագիծը և գլխավոր դատախազին պարտադրել ամեն տարի հաշվետվություն ներկայացնել իրեն: Թե՞ ստիպված է լինելու իրեն հակասելով՝ մերժել իր իսկ ներկայացրած նախագիծը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում