Saturday, 25 07 2026
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն կոչ է անում ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինայի կառավարությանը տրվող ֆինանսական աջակցությունը

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«ԵՄ-ն պետք է դադարեցնի Ուկրաինայի կառավարությանը տրվող ֆինանսական աջակցությունը և պատժամիջոցներ սահմանի այն պատգամավորների նկատմամբ, ովքեր կողմ են քվեարկել երկրում բռնապետական օրենքների ընդունմանը:

Քաղաքացիական հասարակության ֆորումը կոչ ե անում Եվրամիությանը և Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներին՝ հիմնարար իրավունքների և ազատությունների վերաբերյալ Խարտիա ստորագրել

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար տիկին Քեթրին Էշթոնին

Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար պարոն Շտեֆան Ֆյուլեին

Եվրախորհրդարանի նախագահ պարոն Մարտին Շուլցին

ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներին

Մեծարգո գերագույն հանձնակատար, հարգելի հանձնակատար, Եվրախորհրդարանի հարգելի նախագահ, հարգելի նախարարներ,

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Ղեկավար կոմիտեն Եվրամիությանը կոչ է անում դադարեցնել Ուկրաինայի կառավարությանը տրվող ֆինանսական ցանկացած աջակցություն և արգելել ուկրաինական խորհրդարանի այն բոլոր 239 պատգամավորների մուտքը Եվրամիության տարածք, ովքեր 2014թ. հունվարի 16-ին կողմ են քվեարկել նոր բռնապետական օրենքներին, որոնք սահմանափակում են հավաքների, խոսքի և միավորումների ազատությունը։ ԵՄ պատժամիջոցները պետք է ներառեն Եվրամիությունում վերոհիշյալ պատգամավորների ֆինանսական ակտիվների սառեցումը՝ նման պատժամիջոց սահմանելով նաև նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ, ով ստորագրել է խորհրդարանի կողմից ընդունված օրենքները։

Ուկրաինայում իրականացված օրենսդրական նորարարության հիմքում օրենքներ են, որոնցով նախատեսված են խորհրդային ժամանակներին բնորոշ գրաքննություն և քրեական պատիժ զրպարտության համար, և որոնք հնարավորություն են ընձեռում իշխանությունների հասցեին քննադատության համար քրեական գործեր հարուցել։ Ընդունված օրենքները խոչընդոտում են անկախ ԶԼՄ-ներին՝ գործունեություն ծավալել Ինտերնետում, դրանցով նախատեսված են միջոցների բռնագրավում և տուգանքներ՝ պետական հատուկ արտոնագիր չունեցող ԶԼՄ-ների համար։

Այնժամ, երբ Եվրամայդանի խաղաղ ցուցարարների հանդեպ բռնությունների կիրառման պատասխանատուներն ազատվել են պատասխանատվությունից, նոր օրենսդրությունը սպառնում է հավաքների, խոսքի և միավորումների ազատությանը և 10-15 տարվա ազատազրկում է նախատեսում մասսայական անհնազանդությունների ու բողոքի ցույցերի մասնակիցների համար։ Այս օրենքի հիման վրա Ուկրաինայում բողոքի խաղաղ ցույցերի բոլոր մասնակիցները հանգստյան առաջիկա օրերին կարող են ճաղերի հետևում հայտնվել։ Քվեարկելով այդ օրենքների օգտին և դրանով իսկ ոտնահարելով ժողովրդավարությունն ու մարդու հիմնարար իրավունքները, Ուկրաինայի իշխող կուսակցության ներկայացուցիչները հատեցին դեպի բռնապետական ռեժիմ տանող ուղին։ Նոր օրենսդրությունը հակասում է Ուկրաինայի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամի, ստանձնած պարտավորություններին և մարտահրավեր նետում Արևելյան գործընկերության նախաձեռնությամբ նախատեսված այդօրինակ պարտավորություններին։ Եվրամիությունը պետք է համապատասխան պատժամիջոցներ սահմանի ԱլԳ բոլոր երկրների՝ նման խախտումներ թույլ տված քաղաքական գործիչների նկատմամբ՝ գործընկեր բոլոր երկրներին պարտադրելով ստորագրել հիմնարար իրավունքների և ազատությունների Խարտիա, որը կհռչակի մարդու իրավունքների պաշտպանություն, հավաքների, միավորումների և խոսքի ազատություն, ԶԼՄ-ների անկախության երաշխիքներ և ազատ ու արդար ընտրությունների մասնակցության իրավունք։ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից այժմ մշակվող նոր նախաձեռնության՝ Խարտիայի ցանկացած խախտում պետք է հանգեցնի Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառման։ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումը նշում է, որ ուկրաինական իշխանությունները վավերացրել են այնպիսի օրենքներ, որպիսիք գործում են Ռուսաստանի Դաշնությունում, և ըստ որոնց՝ ոչ կառավարական կազմակերպությունները բնորոշվում են որպես միջազգային աղբյուրներից ֆինանսավորվող «արտասահմանյան լրտեսներ», և ՔՀԿ-ների համար սահմանված են լրացուցիչ հարկային պարտավորություններ։

Ուկրաինայում բռնապետական օրենքների ընդունումը հաջորդեց 2013թ. դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքներին, որոնցով սահմանափակվում էր հասարակական կազմակերպությունների գործունեությունը և հանգեցնում դրանց փակմանը։ Ադրբեջանում նոր օրենքների ընդունումը համընկավ Ադրբեջանի Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի (EMDS) նախագահ Անար Մամադլիին 3 ամսով ձերբակալելու հրամանի հետ։ Մինչև 2013թ. հոկտեմբերը Անար Մամադլին ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքային 1-ին՝ «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, պատշաճ կառավարում և կայունություն» խմբի համակարգողն էր։ Նրան ներկայացված մեղադրանքները միանգամայն անհիմն են։ Այժմ անչափ կարևոր է, որ ԵՄ-ն բացեիբաց աջակցություն ցուցաբերի ԱլԳ երկրների քաղաքացիական հասարակությանը և իրենց տեսակետներն ազատորեն արտահայտել ցանկացող քաղաքացիներին։ ԵՄ աջակցությունը չպետք է սահմանափակվի քաղաքացիական հասարակությանը տրվող ֆինանսական օժանդակությամբ, այլ պետք է նախատեսի նաև Ուկրաինա, Ադրբեջան և գործընկեր այլ երկիրներ այցելող ԵՄ բոլոր պաշտոնյաների հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, բացահայտ աջակցություն նրանց՝ հավաքների ազատությանը և քաղաքացիական հասարակության գործունեության խոչընդոտները վերացնելու ձգտումներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում