Tuesday, 14 07 2026
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

Արմեն Աշոտյանն այցելել է Սևանի Վազգենյան դպրանոց

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Սևանի Վազգենյան դպրանոց, որտեղ հոգևոր կրթություն են ստանում շուրջ 70 սան Հայասատանից և Սփյուռքից: Նախարարը շրջել է դպրանոցում, ծանոթացել սաների ուսումնական և կենցաղային պայմաններին, հանդիպել է սաների և դպրանոցի տնօրինության հետ:

Ողջունելով ճեմարանականներին՝ նախարարը, նշել է.”Դուք ձեր մասնագիտական ընտրությունը կատարել եք ձեր հոգու կանչով, ձեր նախասիրություններով, անկախ այն բանից, թե ինչպիսի դժվար ու փշոտ ճանապարհ բաժին կընկնի ձեզ: Այն արժեհամակարգը, կրթական ծրագրերը, հոգևոր ծառայությունը և առօրյան, որոնք իրականում պարփակված են այսպիսի ազդեցիկ միջավայրում, որտեղ և՛ բնությունը, և՛ ճարտարապետությունը, և՛ անտեսանելի եթերը թույլ են տալիս ձեզ կենտրոնանալ այն երկխոսության մեջ, որ սկսել եք դուք՝ գալով այստեղ”,- ընդգծել է նախարարը, հավելելով, որ, հոգևոր կրթությունը պահանջում է նվիրում ու առաքելության գիտակացում: Նախարարն իր խոսքում կարևորել է կրթական նոր ծառայությունների՝ ինտերնետային կապի, ժամանակակից գրադարանի, ուսանողների փոխանակման ծրագրերի ներմուծումը, որոնք նույնպես կնպաստեն, որպեսզի հայ եկեղեցին ունենա այնպիսի պատրաստված սպասավորներ, ովքեր ծառայություններ կիրականացնեն ամենուր, որտեղ հայ ու հայ եկեղեցի կա:

Մաղթելով ճեմարանակններին հաջողություններ ուսման մեջ՝ նա նշել է, որ և՛ Վազգենյան դպրանոցը, և՛ Գևորգյան ճեմարանը ոչ միայն կրթական, այլև քաղաքակրթական հարստություններ են և տարիների ընթացքում ուսանողների թիվը պետք է ավելանա, որովհետև մեր ժողովուրդը կարիք ունի հայ հոգևորականի:

Նախարարը պատասխանել է նաև ճեմարանակնների հարցերին, որոնք վերաբերել են «Հայ ժողովրդի պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների դասավանդմանը դպրոցում:

Հանդիպումը եզրափակվել է ճեմարանականների երգչախմբի ելույթով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում