Thursday, 16 07 2026
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները

Ամեն ինչ տեղական իշխանիկներին

Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտարարել է, որ ընթացիկ տարվանից կմեկնարկի համայնքների խոշորացման ծրագիրը: Առայժմ կիրականացվի պիլոտային ծրագիր: Իշխանությունը համայնքների խոշորացման ծրագրի նպատակ է հռչակել համայնքների համաչափ զարգացումը: Այդ խնդիրը Հայաստանում իսկապես առկա է և չափազանց լուրջ ծավալներով:

Հայաստանում կյանքը գերկենտրոնացած է Երևանում, հետո մասնակի կենտրոնացած է Երևանին մոտ գտնվող բնակավայրերում, հետո` ավելի հեռու քաղաքներում, իսկ դրանից այն կողմ` գյուղական համայնքներում, կյանք, ըստ էության, չկա, զարգացում չկա, ներդրումներ և սոցիալ-տնտեսական ակտիվություն չկա, մշակութային կյանք չկա, և այլ էլի շատ ու շատ չկաներ: Այնպես որ, համայնքների համաչափ զարգացման խնդիրը իսկապես հրատապ է և պահանջում է լուծումներ: Ավելին` այդ լուծումներն ակնհայտորեն ուշացած են, ինչի արդյունքում մենք շատ հեռավոր գյուղերում ունենք ուղղակի աղետալի իրավիճակ: Կլուծի՞ այդ հարցը համայնքների խոշորացման ծրագիրը: Դժվար է ասել:

Տեսականում Հայաստանում շատ լավ ծրագրեր են քննարկվում և հաստատվում, սակայն երբ գալիս է դրանց գործնական կիրառման ժամանակը, հանկարծ պարզվում է, որ այդ նոր ծրագրերը և հայեցակարգերը Հայաստանի քաղաքացիներին նոր սոցիալական բեռ են ավելացնում, դժվարացնում են դրանց գործունեությունն այս կամ այն բնագավառում, կյանքն ավելի հարմար ու բարեկեցիկ դարձնելու փոխարեն` էլ ավելի են բարդացնում այն և խթանում արտագաղթը: Կամ էլ` լավ նպատակների տակ դրվում են վատ ծրագրեր, անտեղի ծրագրեր, առկա վիճակին ոչ համարժեք ծրագրեր, երբ ծրագիրը ինքնին լավն է, սակայն հարմար չէ կիրառման` նկատի ունենալով ներկայիս ինչ-ինչ հանգամանքներ:

Օրինակ` կենսաթոշակային կուտակային համակարգի ռեֆորմը կարծեք թե անհրաժեշտ է, կարծեք թե ունի բավական երաշխիքներ, որ գումարները չեն կորչի, սակայն սոցիալական ծանր պայմաններում գտնվող պետության համար այն, այսպես ասած, ճոխ ռեֆորմ է և քաղաքացիներից ուղղակի գումար է խլում, երբ մարդիկ ապրում են ամեն հազար դրամը հաշվելով:

Եվ ուրեմն` ի՞նչ էֆեկտ է ունենալու համայնքների խոշորացման ծրագիրը, որ կմեկնարկի ընթացիկ տարում: Դժվար է ինչ-որ բան ասել, սակայն մի բան կարծեք թե պարզ է, որ խոշորացումը հարց չի լուծելու, քանի դեռ լուծված չեն մի քանի հիմնարար հարցեր: Առաջին հերթին երկրում օրինականության, սահմանադրականության, կառավարման թափանցիկության և հաշվետվողականության հարցերը: Երկրորդը՝ տնտեսական ազատությունների և մրցակցային տնտեսության հարցերը, որոնց լուծման դեպքում հնարավոր է կիրառել տնտեսական այնպիսի քաղաքականություն, երբ հեռավոր համայնքներում, լեռնային շրջաններում ներդրումները կարող են վայելել զգալի տնտեսական արտոնություններ:

Խոշորացնելով համայնքները` ըստ էության լուծվելու են մի քանի սոցիալական խնդիրներ, սակայն ենթակառուցվածքային հարցերը, Հայաստանի բնակչության և ռեսուրսների ապակենտրոնացման հարցերը շարունակելու են մնալ, քանի որ միևնույն է` հեռավոր բնակավայրերը շարունակելու են ներդրողների համար մնալ անհրապույր: Սրան զուգահեռ, իհարկե, առաջանում է կոռուպցիայի լրացուցիչ ռիսկ: Համայնքների խոշորացումը ենթադրում է ՏԻՄ համակարգի ներկայացուցչականության նվազեցում: Այսինքն` ռեսուրսներն, ըստ էության, պահպանվում են նույն քանակությամբ, իսկ ահա կառավարման հարցում նվազում է ներկայացուցչականությունը: Իսկ որքան քիչ է ներկայացուցչականությունը, այնքան բարձր է կոռուպցիայի ռիսկը:

Իսկ ի՞նչ է նշանակում տվյալ դեպքում կոռուպցիա: Կոռուպցիա նշանակում է այն, որ համայնքային ունեցվածքը ևս կարող է, այսպես ասած, խոշորացվել, բայց արդեն մոնոպոլացման իմաստով: Այսինքն` ներկայումս մարդիկ, որոնք խոշոր սեփականություն ունեն համայնքներում, համայնքների խոշորացման արդյունքում կարող են իրենց սեփականության ծավալները մեծացնելու լավ հնարավորություն ստանալ, և ըստ էության` ստանալ նաև համայնքներում, այսպես ասած, ոչ պաշտոնական ավելի մեծ իշխանություն՝ ըստ իրենց սեփականության ծավալների: Երբ երկրում չկան սահմանադրական կառավարման ավանդույթներ ու մեխանիզմներ, նման հեռանկարներն, ըստ էության, ամենահավանականն են դառնում:

Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, մեծ տարածում ունի, այսպես ասած, տեղական իշխանիկների կամ բդեշխների «ինստիտուտը», և այդ պայմաններում համայնքային խոշորացումը ընդամենը միտված է լինելու տեղական իշխանիկների կամ բդեշխների, կամ ֆեոդալների դե ֆակտո կառավարման համար արդյունավետ պայմաններ ստեղծելուն, որ ընտրակեղծարարական գործընթացների համար այլևս քիչ չարչարվեն և քիչ լինեն նաև կազուսներն ու ճաքերը:

Ընդհանրապես, հակասահմանադրական կառավարման տիրույթում որևէ ռեֆորմ, որը միտված չէ նախևառաջ կառավարման սահմանադրականության հաստատմանը, ավելի շատ նոր մարտահրավեր է ներկայացնում հասարակության համար, քան կյանքի թեթևացման և բարելավման հնարավորություն: Հայաստանում մինչև այսօր իրականացված բոլոր ռեֆորմները, թեկուզ ամենաազնիվ մղումներով և ամենաբարի նպատակներով, վկայում են հենց դրա մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում