Էդինբուրգի կենտրոնում գտնված իտալացին բողոքել է, որ կորցրել է հիշողությունը, բայց իրականում պարզվել է, որ նա խաբեբա է, որ փորձում է փախչել «զոքանչի հալածանքներից»՝ գրում է The Sun-ը։
52-ամյա Սալվադոր Մանինոն, ում հայտնաբերել էր ոստիկանությունը, պնդում էր, որ ոչինչ չի հիշում։ Իտալացի իրավապահները սկսել են հետաքննել և հայտնաբերել են, որ տղամարդու համակարգչում կան փնտրող հարցումներ հետևյալ բովանդակությամբ․ «ինչպե՞ս անհետանալ», «ինչպե՞ս ձևացնել հիշողության կորուստ»։
Դրանից հետո Մանինոն որոշել է խոստովանել, որ ինքը դա արել է զոքանչի հալածանքներից փրկվելու համար։ «Ես ցանկանում էի ընտանիքիս ապացուցել, որ պետք եմ նրանց։ Ես ցանկանում էի վերականգնել ամուսնու և հոր կարգավիճակը, որովհետև զգում էի, որ զոքանչս ուղղակի զբաղեցրել է այդ տեղը»,-ասել է Մանինոն։
Անեհատանալուց առաջ իտալացին սեղանի վրա ճամպրուկում 10 հազար եվրո է թողել, բջջային հեռախոսը և երկտող, որի վրա ինչ-որ թվեր են գրված եղել։ Այդ թվերը վերծանել է նրա 18-ամյա որդին։
Ոստիկանները մտադիր են պատասխանատվության ենթարկել տղամարդուն կեղծ տեղեկատվության համար։