Friday, 10 07 2026
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը

Այսօր գոյություն չունի ԼՂ հակամարտության դիվանագիտական կարգավորում. ռուս փորձագետ

Ռուսական Regnum գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ռուս քաղաքագետ, Alte Et Certe վերլուծական բյուրոյի ղեկավար Անդրեյ Եպիֆանցևն անդրադարձ է կատարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ հիմնավորված չէին հունիսի 24-ին Կազանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումից բեկման ակնկալիքները: Միջազգային հանրությունը և Ռուսաստանը լծվել են այդ խնդրի դիվանագիտական լուծմանը, մինչդեռ այսօր գոյություն չունի այդ հարցի դիվանագիտական կարգավորում:

Մաքուր դիվանագիտական տեսանկյունից ամեն ինչ թվում է պարզ և հեշտ. վերադարձվում են շրջանները, տրվում են միջազգային երաշխիքներ և այլն: Սակայն վերջին տարիների ընթացքում արդեն իսկ դիտարկվել են խնդրի դիվանագիտական լուծման հնարավոր բոլոր տարբերակները և պարզապես անհնար է հնարել ինչ-որ նոր բան: Դրա համար էլ պարզապես անհիմն է խնդրի մաքուր դիվանագիտական լուծման վրա կենտրոնանալը:

Բանակցությունների նպատակով Կազան ժամանած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները չունեին իրենց ժողովուրդների մանդատը: Ուղիղ իմաստով նրանք ունեին այդ մանդատը` փաստաթուղթ ստորագրելու համար, սակայն վիրտուալ առումով նրանք չունեին այդ մանդատը, բացի լիակատար անխոս հաղթանակի մասին փաստաթուղթ ստորագրելուց: Երբ երկու հասարակություններն էլ պնդում են իրենց անխոս հաղթանակի մասին, ոչինչ չի ստացվի: Այսօր հայ և ադրբեջանական հասարակությունները տրամադրված են միայն հաղթանակի: Դրա համար էլ գոյություն չունի այդ խնդրի դիվանագիտական կարգավորումը:

Պետք է հիշել, որ երբ ներկայացվեցին հակամարտության կարգավորման վերաբերյալ Մադրիդյան սկզբունքները, երկու երկրների նախագահները կարողացան փոխզիջման գնալ, ինչը, սակայն, բացասական արձագանք առաջացրեց երկու հասարակություններում: Դրա համար էլ եթե Կազանում ինչ-որ բան տեղի ունենար, ապա երկու ժողովուրդները չէին աջակցի իրենց նախագահներին:

Միայն լիակատար հաղթանակի տրամադրված Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների անհամաձայնության պայմաններում անհրաժեշտ է դառնում ոչ թե խնդրի դիվանագիտական կարգավորման ուղիների փնտրտուքը, ինչն այսօր անհնար է թվում, այլ` հասարակությունների շրջաններում ակտիվ աշխատանքներ տանելու խնդիրը: Միջին հեռանկարում դա կարող է արդյունք տալ:

Այս դեպքում առկա են իրադարձությունների զարգացման մի շարք տարբերակներ: 1) Դրանով ամեն ինչ կմնա նույնը ևս 10-15 տարով, այն կդադարի հատուկ ուշադրություն պահանջել, սակայն ձեռքը պետք է պահել զարկերակին` պատերազմի վերսկսման կանխման համար: 2) Այս տարբերակի մասին բարձրաձայնել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նա նշել է. «Եթե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղի չունենա, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է դիմել ՄԱԿ ԱԽ-ին` Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու և այդ տարածքի ժամանակավոր կառավարման մանդատը ՄԱԿ ԱԽ անդամներից մեկին հանձնելու հնարավոր առաջարկով: Դա շատ կտրուկ որոշում է, և ես կարծում եմ, որ կողմերը դեմ կլինեն դրան»:

Ես այդքան էլ չեմ հավատում իրադարձությունների զարգացման նմանատիպ սցենարին, քանի որ նախ Անդրկովկասն ԱՄՆ-ի համար չի հանդիսանում առաջնահերթ, մյուս կողմից էլ ԵՄ-ը երբեք լուրջ ուշադրություն չի դարձրել Անդրկովկասի վրա` վերջինիս հակամարտությունների ու ճգնաժամային գործընթացների համար:

Գոյություն ունի նաև Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացման երրորդ տարբերակը: Այն քիչ հավանական է, սակայն չպետք է բացառել, որ որքան մեծանում է Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ու տնտեսական պոտենցիալի տարբերությունը, այնքան մեծանում է այն բանի հավանականությունը, որ Բաքվում կամ Անկարայում ցանկանան հարցը լուծել զենքի ուժով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում