Հետախուզումը ոչ միայն անձի գտնվելու վայրը պարզելն է, այլ ենթադրում է նաև հետախուզվողին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելը, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը:
«Այսինքն, միայն վայրը հայտնի լինելը չի նշանակում, որ նրա նկատմամբ չի կարող հետախուզում հայտարարվել։ Նա այս տարի հուլիսին է լքել հանրապետության տարածքը», – ասաց Սասուն Խաչատրյանը: