Փարիզի բուսաբանական այգու գազանանոցում ցույց են տվել հազվագյուտ հանդիպող կալիմանտանյան օրանգուտանի ձագին։ Նա այստեղ ծնվել է վերջին 13 տարիների ընթացքում առաջին անգամ։ Փոքրիկին Յավա են անվանել։
Անասնաբույժներն ասում են, որ մայր Թեոդորան իրեն լավ է զգում։ Նրա մեծավանդակ դեռևս չեն մտնում, որպեսզի չխանգարեն ձագի հետ մոր շփմանը։ Թեոդորայի մոտ արդեն ի հայտ է եկել մայրական բնազդը և նա քնքշորեն հոգ է տանում փոքրիկ Յավայի համար։
Սովորաբար կալիմանտանյան օրանգուտանի ձագերը մինչև ութ տարեկանն ապրում են մոր հետ։








































