Monday, 13 07 2026
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

Միհրան Պողոսյանի և Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցված չէ. ՀՔԾ պետ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և ՀՀԿ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործ չկա հարուցված։ Ինչպես փոխանցում է Այդ մասին կառավարությունում «Ֆակտոր»-ի հետ զրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ խոշոր կաշառքի գործով պատգամավոր է առաջիկայում կալանավորվելու։

Նա, սակայն, հրաժարվել է մեկնաբանել մամուլում շրջանառվող լուրերը Արամ Հարությունյանի կամ մեկ այլ պատգամավորի անվան շուրջ, միայն նշել է. «Անձի նկատմամբ, եթե գործ լինի հարուցված, ապա նա պետք է ունենա կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: Նշված անձը տվյալ գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի»:

Դիտարկմանը, որ մամուլում շրջանառվում է նաեւ ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը, Սասուն Խաչատրյանը պատասխանել է, որ նա որևէ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված չէ:

Հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որը 100 տոկոսով ապացուցված է և արդեն երկու ամիս, իրենք ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին են սպասում: «Որ օրը մտավ էդ թուղթը, այդ օրը նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ՝ կաշառքի գործով: Երեք ամիս է՝ այդ թուղթը չի գալիս, որը կապված է մի քիչ էլ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ: Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ այդ երկրի հետ կապեր կան, անընդհատ ձգում են: Բայց այդ պատգամավորը կալանավորվելու է եւ դա լինելու է Երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը»,- ասել էր նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում