Monday, 20 07 2026
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին

4 կուսակցությունների դուրս գալը հրապարակ պետք է զգաստացնի իշխանություններին

«Շատ ողջունելի է, որ առաջին անգամ իրեն «երրորդ ուժ» հռչակած ԲՀԿ-ն փորձ է կատարում իր կարծիքը հայտնել: Մինչև հիմա ինչքան էլ իրեն «ոսկե միջինը» համարող «Բարգավաճ Հայաստանն» ընդդիմադիր կուսակցություն էր ուզում երևալ, բայց պարզ երևում էր, որ դա այդպես չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով հունվարի 18-ին 4 ոչ իշխանական ուժերի անցկացնելիք համատեղ հանրահավաքին:

Նրա խոսքերով՝ հիմա էլ չի կարելի ասել, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է, որովհետև մեկ հանրահավաքով «ընդդիմադիր» անվանելը բավականին բարդ է․ «Ըստ իս՝ այն, որ խորհրդարանում երկրորդ մեծության կուսակցությունը մասնակցում է ընդդիմության կողմից կազմակերպված միտինգին՝ դա ողջունելի է: Նույնը կարող եմ ասել ավելի փոքր ֆրակցիա ունեցող Դաշնակցության մասին, որը վերջերս փորձ կատարեց նորից կոալիցիա մտնել՝ ի դեմս Վահան Հովհաննիսյանի դեսպան նշանակվելուն, որովհետև այդ պաշտոնը Վ․ Հովհաննիսյանին հենց այնպես չէին տա»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ կուտակային համակարգի մասով, խթան է, որպեսզի Հայաստանում այդ համակարգի ներդրմանը դեմ ուժերն իրենց ձեռքերում ունենան բավական խոշոր խաղաքարտեր: Եվ դա, նրա խոսքով, չնայած այն բանին, որ Քոչարյանն ունի իրեն կաշկանդող խնդիր՝ Մարտի մեկ:

Այս 4 կուսակցությունների դուրս գալը Ազգային ժողովից հրապարակ, ըստ Համբարյանի, ևս պետք է զգոնացնի գործող իշխանություններին, որովհետև դա կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ ՀՀԿ-ի համար. «Ազգային ժողովի խոսափողն օգտագործող քաղաքական ուժերը հասկանում են, որ գործող իշխանությունն իրենց կարծիքը բացարձակ չի հարցնում: Անհնար է, որ ընդդիմությունը լիովին վատ գաղափարներով հանդես գա, և անհնար է, որ իշխանությունը միշտ լավ որոշումներ ընդունի»:

Մեր զրուցակիցն ավելացրեց, որ այս միավորումը ողջունելի է, որովհետև ինչքան էլ այսպիսի հնարավորություն ընդդիմությունն ունեցել է՝ չի միավորվել․ «Իսկ չի միավորվել, որովհետև չէր ուզում ԲՀԿ-ն, նաև՝ ՀՅԴ-ն: Հիմա կարելի է ասել, որ սա փորձ է կուսակցությունների կողմից՝ վերականգնելու իրենց դիրքերը, որովհետև պայքարն իրենց ձեռքը վերցրել էին հիմնականում հասարակական կազմակերպությունները»:

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը ևս անդրադարձավ այդ հավաքին՝ նշելով որ իրենք վերապահումով ողջունում են այդ գաղափարը․ «Մենք գտնում ենք, որ Սերժ Սարգսյանի ռեժիմին սպասարկող՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ի նպաստ ժողովրդի որոշում կայացնել չի կարող, իսկ նրանք հավաքվում են, որպեսզի նաև այդ հարցը քննարկեն»:

Լուսանկարը՝ Ֆոտոլուր-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում