Monday, 20 07 2026
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ

Անհրաժեշտ է նոր գաղափար. հեղափոխությունը մոտենում է ավարտին

Հայաստանի բիզնես միջավայրն ավելի բարենպաստ է դառնում ներդրումների համար, Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովի շրջանակում հանդիպելով Կանադայի Քվեբեք նահանգի վարչապետի հետ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի նոր իշխանությունը պարբերաբար հայտարարում է ներդրումային միջավայրի գրավչության բարձրացման մասին և անկասկած է, որ այդ հայտարարությունները ներկայումս որևէ աղերս չունեն մինչ այդ եղածի հետ, որ անում էին նախկին իշխանությունները: Աղերս չունեն այն իմաստով, որ ներկայումս արվող հայտարարությունները ամուր կապված են իրականությանը, առնվազն կոռուպցիայի դեմ պայքարի և օրինականության հաստատման գործընթացի առումով: Սրանք կարևոր նախադրյալներ են, որ պահանջվում են Հայաստանի ներդրումային գրավչության համար: Սակայն պետք է նաև արձանագրել, որ այդ ամենը դեռևս բավարար չէ ներդրողների համար և այստեղ առանցքային նշանակություն ունենալու են տնտեսական քաղաքականության բաղադրիչները, որովհետև վերջին հաշվով բիզնեսի համար կարևորը հենց դա է, իսկ կոռուպցիայից զերծ լինելն ու օրինականությունը ավելի շուտ ցանկալի բաղադրիչներն են: Ասենք այսպես՝ եթե կա տնտեսական գրավչություն, ապա ներդրողների համար իհարկե ցանկալի է, որ այն ուղեկցվի նաև կոռուպցիայի դեմ պայքարի և օրինականության առկայությամբ: Դիցուկ, կա ներդրում անելու երկու ուղղություն և եթե երկու տեղում էլ տնտեսական գրավչությունն այսպես ասած համազոր է, ապա իհարկե առաջնայնություն կտան այն տեղին, որտեղ ի լրումն դրա կա նաև կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար, օրինականություն և արդարադատություն:

Այդպիսով, Հայաստանի ներդրումային գրավչությունը պահանջում է տնտեսական ավելի համապարփակ քաղաքականություն, առարկայական քայլեր տնտեսական բարեփոխումների ուղղությամբ, առնվազն այդ բարեփոխումների այսպես ասած բովանդակային վեկտորները բավական աշխույժ կերպով տիրաժավորելու ուղղությամբ: Հայաստանի նոր իշխանությունը բավականին համոզիչ է կոռուպցիայի դեմ պայքարի, օրինականության և արդարության հաստատման ուղղությամբ քայլերի առումով, իսկ ահա տնտեսական ռեֆորմների մասով առայժմ քաղաքականությունն այդքան էլ համոզիչ չէ և պարունակում է հիմնարար մի շարք հարցեր:

Նիկոլ Փաշինյանին օրերս ներկայացրել են բանկային համակարգի վիճակագրությունը, նշելով, որ թափ ենք հավաքում թռիչքի համար: Խոստումնալից է իհարկե, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում աստիճանաբար մոտենում է այսպես ասած կոնկրետ օրինակների վրա կառուցվող քաղաքականության և քարոզչության ժամանակը, երբ զուտ վիճակագրական տվյալները արդեն կլինեն ոչինչ: Խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո, որն արդեն կայացած օրակարգ է, Հայաստանում կոնկրետ տնտեսական օրինակները դառնում են հրամայական: Պետք է այլևս Հայաստանի քաղաքացիներին գործնականում ցույց տալ տնտեսական վիճակի և զարգացումների տրամաբանության փոփոխությունը: Խոսքը իհարկե այն մասին չէ, որ մարդիկ դրանք զգան իրենց մաշկի վրա: Դա իհարկե անբեկանելի հրամայական կամ նպատակ է, սակայն մյուս կողմից հասկանալի է տնտեսության առանձնահատկությունն ու մեկնարկային կետի այսպես ասած խիստ ցածր լինելը: Խոսքը ըստ էության փոսից դուրս գալու մասին է և դեռևս պարզ է, որ տևական ժամանակ կպահանջվի, մինչև քաղաքացիները կզգան տնտեսության շարժն իրենց մաշկի վրա: Տվյալ դեպքում խոսքն այն օրինակների մասին է, որոնք քաղաքացիների համար համոզիչ կդարձնեն տնտեսական նոր իրականությունը: Այլ կերպ ասած, նոր Հայաստանն ունի իր տնտեսական իրականության նոր օրինակների անհրաժեշտությունը և սա թերևս տնտեսական, ու նաև գաղափարական կարևոր մի բան է:

Թավշյա հեղափոխության և վերափոխումների գաղափարը հասարակությանը միավորեց անցնող մի քանի ամիսներին և այդ գործընթացը իր տրամաբանական ավարտին կհասնի դեկտեմբերի արտահերթ ընտրությանը: Ներկայումս ժամանակն է միավորել հանրությունը ստեղծարար մի համահայկական կամ համապետական գաղափարի շուրջ, որովհետև զուտ պետության որակի վերափոխման գաղափարն այլևս իր դերը կատարել է, կատարել է լավ, բայց այն չարաշահելը կբերի անցանկալի հետևանքի: Անհրաժեշտ է նոր գաղափար, հնարավորինս առարկայական օրինակով համեմված կամ դրա վրա հիմնված, կամ օրինակներով ուղեկցվող, որը կդառնա նաև տնտեսական գեներացիայի և թռիչքի խթան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում