Saturday, 25 07 2026
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան

Մեկնարկը տրված է․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հոկտեմբերի 16-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ի հետ զրույցում հստակեցրել է հրաժարականի ժամկետները՝ մինչև հոկտեմբերի 16-ը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, նախնական հաշվարկներով, ըստ Փաշինյանի, կանցկացվեն դեկտեմբերի սկզբին․ «Ըստ էության, ընտրությունները, նախնական կարող եմ ասել, որ մոտավորապես դեկտեմբերի 9-ին, 10-ին, այդ հատվածում, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան: Եվ սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը»:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո Հայաստանը թևակոխում է ներքաղաքական բուռն զարգացումների շրջան։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ֆորմալ բնույթ ունի․ սա սահմանադրական, ըստ էության, միակ ճանապարհն է, որը տանում է արտահերթ ընտրությունների կազմակերպմանը։

Այս պահին, ըստ էության, վերացված են բոլոր ինտրիգները։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի այլ թեկնածու չի առաջադրվելու։ Այդ մասին հրապարակային հավաստիացումներ են հնչեցրել թե՛ «Ծառուկյան» խմբակցությունը և թե՛ ՀՀԿ-ն։ Վերջինս, ըստ ամենայնի, հիմքեր է նախապատրաստում առաջիկա արտահերթ ընտրություններին չմասնակցելու համար։ Դա միանշանակ տեղավորվում է հեղափոխության տրամաբանության մեջ, ավելին՝ խորհրդարանական ընտրությունները նույնպես տեղի են ունենալու «Մերժիր Սերժին» տրամաբանությամբ՝ որպես հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի ավելի պարզունակ ու պրիմիտիվ բանաձև։

Գրեթե, անկասկած, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու լուրջ հեռանկար չունի նաև Ռոբերտ Քոչարյանը․ համենայնդեպս, որևէ լուրջ կուսակցություն պատրաստ չէ հարթակ դառնալ Քոչարյանի ռևանշիստական մտադրությունների իրականացման համար, և եթե երկրորդ նախագահը, այնուամենայնիվ, որոշի մասնակցել ընտրություններին, ապա դրանք միայն ֆորմալիզացնելու են քաղաքական մարգինալի նրա կարգավիճակը։

Ենթադրելի է անգամ, որ Քոչարյանը ևս մեկ անգամ կարող է «ծառայություն» մատուցել Նիկոլ Փաշինյանի թիմին․ նրա դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը, ըստ ամենայնի, քննարկվելու է խորհրդարանական ընտրություններին զուգահեռ, իսկ դա հրաշալի առիթ է, որպեսզի Քոչարյանը «բոբոյի» կարգավիճակով մատուցվի հասարակությանը՝ նպաստելով նրա կոնսոլիդացիային հեղափոխության ցուցակի շուրջ։

Չնայած սահմանադրական կարգավորումներին՝ ապագա խորհրդարանը մեծ վերապահումով կարելի կլինի համարել քաղաքական բազմազանության դրսևորում։ Հեղափոխությունից հետո էլեկտորատի բնական սեգմենտացիա տեղի չի ունեցել, և այս ընտրությունները, ըստ էության, կայանալու են առանց լուրջ ընդդիմության ու իրական այլընտրանքի։

ԲՀԿ-ն իներցիայով պայքարելու է երկրորդ տեղի համար՝ առանց լուրջ քաղաքական հավակնությունների ու օրակարգի։ «Լույս» դաշինքը անցողիկության շեմը հաղթահարելու է, այսպես կոչված, սպասման էֆեկտի շնորհիվ։ Տարբեր հանգամանքներ թույլ չտվեցին, որ Երևանի ավագանու և խորհրդարանական արտահերթ ընտրությունների միջակայքում «Լույսը» դեմոկրատական ընդդիմության հայտ ներկայացնի, ըստ այդմ՝ դաշինքն առայժմ կստանա արևմտյան կողմնորոշում ունեցող ընտրազանգված մի հատվածի քվեն՝ արդեն խորհրդարանական ընտրություններից հետո հավակնելով դառնալ Հայաստանի այլընտրանքային զարգացման մոդելի հիմնական կրողը։

Ինտրիգային է մնում այն հարցը, թե ապագա խորհրդարանում որն է լինելու չորրորդ ուժը (եթե ընդունվեն սահմանադրական փոփոխությունները, խորհրդարանում չորս ուժի ներկայությունը դառնում է իմպերատիվ պահանջ)։ Այս պահին վաղ է դատողություններ անելը, որովհետև չորրորդը լինելու հանգամանքը, որը ոչ այնքան պայմանավորված է մյուս ուժերի գործունեության արդյունավետությամբ, որքան՝ այն համատեքստով, որը կուղեկցի ընտրական գործընթացին՝ ակտուալ դարձնելով չորրորդ տեղի հավակնող կուսակցություններից մեկի օրակարգը։

Ապագա խորհրդարանը՝ անկախ ընտրությունների որակից, այսպես կոչված, ճկունություն չի ունենալու ու նրա կայունությունը պայմանավորված է լինելու բացառապես Նիկոլ Փաշինյանի վարկանիշով։ Հայաստանում, ցավոք, ձևավորվում է մեկ անձի վարկանիշի վրա հիմնված իշխանության համակարգ, որի բոլոր ինստիտուտները սպառնում են ապալեգիտիմացման ռիսկ, եթե Փաշինյանն ունենա վարկանիշային անկում։ Քաղաքականության անհերքելի տրամաբանությունը հուշում է, որ մոտ երկու տարի անց Հայաստանում ունենալու ենք իշխանության ճգնաժամ, եթե Նիկոլ Փաշինյանն իր բարձր վարկանիշը չկարողանա կապիտալիզացնել արդյունավետ համակարգի ձևավորման գործընթացում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում