Tuesday, 14 07 2026
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան

Ադրբեջանի կուտակած զենքը մի օր հաստատ կրակելու է. հայկական կողմը պետք է կենտրոնանա հարվածային ուղղաթիռներ ձեռք բերելու վրա

«Ռուսաստանը սպառազինություն մատակարարելով և Հայաստանին և Ադրբեջանին՝  կարողանում է կառավարել ղարաբաղյան կոնֆլիկտը․ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին  ռազմատեխնիկա մատակարարելը՝ Հայաստանի համար բացասական երևույթ է, որովհետև տեղի է ունենում նույն բանը, ինչ տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի քանդվելուց հետո, երբ ադրբեջանական բանակը շատ ավելի սպառազինություն ստացավ, քան մենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ռազմական  փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը՝ անդրադառնալով Ռուսաստան-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցությանը՝ միևնույն ժամանակ հավելելով նաև, որ Հայաստանի համար առաջին հերթին վտանգավոր են հրթիռահրետանային միջոցները, որոնք ադրբեջանական կողմը ձեռք է բերում Ռուսաստանից, բացի դրանից ՝ վտանգավոր են նաև հեռահար հարվածների միջոցները, որոնք իրենց հերթին Ադրբեջանը ձեռք է բերել Իսրայելից ու Չեխիայից։

«Եթե հեռահարության տեսանկյունից դիտարկենք, ապա ամենուժեղն  իսրայելական «LORA»-ներն են, բայց «LORA»-ն ի տարբերություն համազարկային կրակի՝ օպերատիվ-մարտավարական  հեռավորություն վրա խոցող հրթիռ է, որին ի հակադրություն մենք ունենք «Իսկանդեր»-ը։

Այսուհանդերձ, մենք պետք է հասկանանք, որ այստեղ  խնդիրն այն չէ, թե որ կողմն է ավելի շատ զենք ու ռազմամթերք  կարողանում կուտակել՝  Ադրբեջանը, թե Հայաստանը, այլ պիտի հասկանանք, որ, եթե նման մեծ մասշտաբների կուտակում է տեղի ունենում, ապա այդ զենքը մի օր հաստատ կրակելու է․ մեր ամենամոտ դաշնակից Ռուսաստանը  ևս սա շատ լավ հասկանում է, որ սպառազինություն տրամադրելով Ադրբեջանին՝ այդ զենքը կրակելու է իր դաշնակիցը համարվող Հայաստանի վրա»,-շեշտեց ռազմական փորձագետը։

Վերջինիս դիտարկմամբ՝ բոլոր պատերազմների փորձի վերլուծությունը մշտապես ցույց է տվել , որ իրականում այդքան էլ էական չէ  այս կամ այն կողմի սպառազինությունը, կուտակած ռազմատեխնիկան և այլն, այլ առաջնահերթ կարևոր է զինված ուժերում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը։

«Այսինքն, պետք է հասկանանք, որ զինվորն է հակազդեցության գլխավոր միջոցը և կենտրոնանալ շատ թանկ տեխնիկա ձեռք բերելու վրա՝ սխալ է»,- շեշտեց Հրաչյա Պետրոսյանցը, ապա նաև ավելացրեց․ «Մեր ղեկավարությունը հայտարարում է, որ ուզում է ձեռք բերել ավիացիոն ժամանակակից միջոցներ, բայց  իմ կարծիքով՝ մեր փոքր տարածաշրջանի համար նման մեծ գումարներ ծախսել հարվածային ավիացիա ձեռք բերելու համար՝  երևի ոչ արդյունավետ է, որովհետև նախ այն շատ թանկ է և երկրորդ՝ ընդամենը 400 կմ շառավղով գործելու համար՝  դա այդքան էլ արդյունավետ տարբերակ չէ, դրա փոխարեն մեր այս լեռնային պայմանների համար  չափազանց արդյունավետ կլինեն հարվածային ուղղաթիռները։

Ի դեպ, Ադրբեջանը Ռուսաստանից արդեն իսկ ձեռք է բերել ժամանակակից հարվածային ուղղաթիռներ, որոնք նախատեսված են հենց լեռնային տեղանքում մարտ վարելու համար և ռուսական կողմը դրանց նույնիսկ անվանում է թռչող տանկեր»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում