Thursday, 16 05 2024
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել

Պարոն Քոչարյան, կարո՞ղ էիք այսպիսի սանձարձակ ալան-թալան անել, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը․ Վահան Շիրխանյան

«Ամենավտանգավորը և սարսափելին այն է, որ չենք կարողանում անկեղծանալ։ Նույնիսկ հիմա, երբ հայտնի են դառնում բազմաթիվ զազրելի արարքների 20-25-ամյա գոյության փաստեր։ Ավելին, մենք հարմարվել էինք դրանց գոյության հետ, համակերպվել էինք։ Գիտեինք, որ իշխանությունը մեզ խաբում է, ստում է, քցում է, ճնշում է, մեր վրա բռնանում է, մեզ թալանում է, նսեմացնում է, մեզ ստիպում է հեռանալ հայրենիքից, զրկվել հայրական տնից։ Գիտեինք, չէ՞։ Ու համակերպվել էինք… վախից։ Բայց հիմա ինչո՞ւ չենք անկեղծանում։ Առանց անկեղծանալու, մենք չենք կարող միմյանց վստահել ու Նոր Հայաստան կառուցել, քանի որ դա հնարավոր է միայն միասին, ազգովի»։ Այս կարծիքն ունի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։

«Կարծես թե, այսօր, ոստիկանը նախկինի պես ուսադիրի գերին չի, մի քիչ հայ է դարձել, մի քիչ էլ սկսել է մտածել։ Ջրցանները, դուբինկաները, գնդակները մարդկանց գլխին չեն իջնում։ Ուրեմն, խնդիրն ավելի խորն է։ Հարմարվողականությունը մտել է մեր էության, բնավորության մեջ։ Դա սարսափելի է։ Ազգի գոյատևման, արժանապատիվ գոյատևման ամենալուրջ սպառնալիքը հենց դա է։ 25 տարվա ճորտի վիճակը բավարար չի՞։ Մենք ո՞ւմ ճորտերն ենք եղել՝ Ռուսաստանի՞, թե՞ Քոչարյանի, Սերժիկի ու հանրապետականի։ Արժանապատվություն ունեցող նախարարը, պատգամավորը, պակա՞ս ճորտ է եղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շիրխանյանը։

Ըստ նրա՝ այսօր միայն Նիկոլ Փաշինյանը և նրա մերձավոր ընկերներն են տեղյակ վերը նշած անձանց շատ հանցավոր, գծուծ, մութ ու ստոր, հակահայ, հակահայաստանյան գործերից, բայց վաղը ամբողջ ժողովուրդն է իմանալու։ «Ինչպե՞ս եք մարդկանց աչքերին նայելու։ Գուցե սարսափում էք պատասխանատվությունի՞ց։ Մի բան պետք է հասկանաք՝ անպատժելիության ու ամենաթողության դարը անցել է ու չի վերադառնալու։ Անցել էն նաև պետական ստերով ժողովրդին կերակրելու, կեղծ, շինծու, ձեզ հարմար թիվ-թվաբանությամբ քամի անելու ժամանակները»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին, Փաշինյանին ուղղված սպառնալիքներին, իր կառավարման տարիների տնտեսական աճին ու Հայաստանի զարգացմանը, Շիրխանյանը նշեց, որ Քոչարյանը խորապես ատել է Հայաստանը, հային, մեր ավանդույթները։

«Վերջերս մամուլին տառացիորեն բռնաբարում է Ռոբերտ Քոչարյանը, որը պնդում է, որ իր տարիներին Հայաստանը թռիչքային աճ է ունեցել։ Լավ էլի, ամոթն էլ լավ բան է։ Ոչ միայն չի եղել առաջընթաց, այլ եղել է ամբողջի խոր, անդարձելի քայքայում: Պարոն Քոչարյան, ախր դու խորապես ատել ես Հայաստանը, հային, մեր ավանդույթները։ Դու Հայաստանին թեկուզ մեկ րոպե չես ծառայել, այլ ծառայեցրել ես Հայաստանը քեզ։ Մի կողմ դնենք 5 հիմնովին կեղծված համապետական քվեարկությունները։ 10 տարի Հայաստանում իշխանությունը եղել է բռնազավթված և ապօրինի։ Ձեր կառավարման ամեն տարում Հայաստանում ավելացել են 5000 հաշմանդամներ, 35000 գործազուրկներ, 1000 չարորակ ուռուցքով և 1000 հոգեկան խանգարումով հիվանդներ, երկրից արտագաղթել են 45-50 հազար մարդ, ամեն տարի երկրում պակասել է 13000 աշակերտ, այսինքն՝ ամեն տարի փակվել է 15-20 դպրոց։ Ասենք թե 380 կմ երկաթուղային ռելսերը՝ 21000 տոննա, գողացաք, վաճառեցիք, կերաք, բայց 26 հազար հեկտար արգելանոցային հողերը ի՞նչ արեցիք։ 10 տարում ոչնչացրիք 380 գիտաարտադրական միավորումներ՝ իրենց տասնյակ ֆիլիալներով շրջաններում, 200 գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, նախագծային ինստիտուտներ, ԿԲ-ներ, որոնք դարձան Թուրքիային ու Իրանին վաճառված… 20 միլիոն տոննա մետաղի ջարդոն։ Անհետացան 800 մլն դոլարի զորահավաքային նյութական անձեռնմխելի պաշարները՝ մոբպլանում ընդգրկված գործարաններից։ Դրանով Հայաստանը զրկվեց արդյունաբերական, գիտական ապագա ունենալու հեռանկարից։ Օտարվեցին նաև պղինձը, մոլիբդենը, ոսկին և ազգային հարստության այլ կարևորագույն ունեցվածքներ։ Այսպես Հայաստանի հետ կարող էր վարվել միայն թշնամին։ Ու նորից առաջ է գալիս այն տրամաբանական հարցը՝ կարո՞ղ էիք այսպիսի սանձարձակ ալան-թալան անել, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը։ Ցավոք, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը չի մշակել բնակչության թվի, քվեների, եկամուտների և ծախսերի, ծնվածների և մահացածների, սպիդով և թմրամոլությամբ հիվանդների ու բազմաթիվ այլ թվերի մշտական կեղծման վնասը հաշվարկելու մեթոդաբանություն։ Իսկ այդ վնասը անհամեմատ մեծ է, քան նրանց էստեղից-էնտեղից փախցրած 4, կամ 20 միլիարդը»,- մանրամասնեց Վահան Շիրխանյանը։

Նրա խոսքերով՝ Քոչարյանի կառավարման բոլոր 10 տարիների առաջընթացը կրում է բացարձակապես իմիտացիոն-սիմուլյացիոն բնույթ, այսինքն՝ պարզ խաբեբայություն․ «Ռոբերտա-սերժական 20-ամյա իշխանության տրամաբանությունը և էությունը կայուն քրեածին է և ստեղծվել ու գոյատևել է արյան վրա, մեծ արյան վրա։ Հայ մարդը ներողամիտ է, բայց պատմությունը երբեք չի ներում, խեղված, աղտոտված, թալանված, հավասարակշռությունը կորցրած բնությունը նույնպես երբեք չի ներում ու ժամանակի ընթացքում ազգին կանգնեցնելու է ծանրագույն խնդիրների առաջ։ Համարենք, որ ռոբերտա-սերժական մղձավանջը անցյալում է և այլևս հետդարձ չունի։ Համարենք, բայց քայքայման, ալան-թալանի, անարդարության, երկրի և հայի հանդեպ խոր անտարբերության և արհամարհանքի, կեղեքման, նսեմացման 20-ամյա համակարգի հետևանքները, կենդանի շոշափուկները դեռ երկար ու ծանր մնալու են մեր հիշողության և իրողության մեջ։ Հազարավոր անօրինաբար, պատվերով ազատազրկված մարդիկ դեռ բանտերում են»։

Այս համատեքստում Շիրխանյանը կարևորեց համաներման անհրաժեշտությունը, քանի որ, նրա խոսքերով, բանտերը լիքն են մարդկանցով, ովքեր պատվերով ցմահ կամ երկար տարիների բանտարկության են արժանացել։ «Ու այս ամենից հետո ռոբերտա-սերժական հանցախումբը, իր բոլոր ուղեկից-թիմակիցներով, փորձում է դիրքեր պահպանել, խոսք ասել։ Սա սահման չունեցող լկտիություն է։ Հասկացեք վերջապես, դուք մերժված եք ամբողջ հայության կողմից, աշխարհասփյուռ հայության կողմից։ Դուք խաղաղ պայմաններում իրականացրել եք ցեղասպանություն՝ անապատացման սպառնալիքի տակ եք դրել Արարատյան դաշտավայրը՝ առանց որի Հայաստանը չի կարող լինել, ճահճացման վտանգի տակ էք դրել Սևանը՝ առանց որի Հայաստանը լինել չի կարող, հիմնովին ձախողել եք արտաքին քաղաքականությունը ձեր պատեհապաշտական ու սիրողական մոտեցումներով և Արցախյան խնդիրը դրել ծանրագույն վիճակում, ազգին այլասերող ու բարոյազրկող մեխանիզմներ էք գործի դրել ու օրենքի պաշտպանության տակ առել դրանք, աղետի գոտու վերականգնումը տարիներ շարունակ դարձրել էիք փող լվանալու միջոց, կավատությունը դարձրել էիք անպատժելի, նույնիսկ՝ խրախուսելի, ձեր ագահությամբ ու խաբեբա կեցվածքով հիասթափեցրել, վանել եք բոլոր պարկեշտ և հայրենասեր հայերին, ներդրողներին, ովքեր անկեղծորեն ուզեցել էին մասնակցել Հայաստանի վերականգնման գործին, աղքատությունը, նույնիսկ մուրացկանությունն էք օրինականացրել, 1․8 մլն հայերի արտագաղթի պայմաններում կարելի է վստահաբար պնդել, որ 400 գյուղ և 20 քաղաք դարձել են անբնակ, ազգին հասցրել եք ինքնավերացման շեմին՝ զրոյական բնական աճով, քծնանքը, կաշառքը և կեղծիքը դարձրել էիք գոյության պայման, համատարած թվանկարչությունը ընտրություններում, ֆինանսական ելումուտում, վաշխառուական բանկային համակարգը»,- ասում է նախկին ՊՆ փոխնախարարը։

Նա Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին կոչ է անում ընդունել, որ տանուլ են տվել, ոչ թե Նիկոլ Փաշինյանն է հաղթել, այլ իրենք են պարտվել և պետք է ժողովրդին պատասխան տան ամեն արածի համար, ոչ թե հոխորտան․«Հայաստանն ունի շատ ավելի ծանր խնդիր՝ ազատվել ձեր ժառանգությունից, իսկ դա, առաջին հերթին, Հայաստանում ներդրված քայքայման, ավերման ծրագիրն է, որը ռոբերտա-սերժական 20 տարիներին հղկվեց, հարմարեցվեց մաֆիոզ շահերին և սարդոստայնեց Հայաստանն ու Արցախը, բանակը և հասարակությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում