Thursday, 16 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Ո՞ւմ քաղաքապետն է Հայկ Մարությանը. հին մտածողություն՝ նոր Հայաստանում

«Խորհրդարանական այն ուժերը, որոնք սկսել են «ձև բռնել», ասել՝ իբր ինձ չեն աջակցի, բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը ես չեմ կայացրել, ժողովուրդն է կայացրել։ Ով այս որոշմանը դեմ գնաց, կնքում է իր քաղաքական մահկանացուն Հայաստանում։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ասում են՝ կարող է դեմ քվեարկենք խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, պետք է ընդհանրապես ձայն չստանան այս ընտրությունների ժամանակ, որովհետև նրանք դեմ են ժողովրդին»,- երեկվա հանրահավաքում ասել է Նիկոլ Փաշինյանը, և այս հարցում նա միանգամայն ճիշտ է։ Իհարկե, խնդիրն այն պոպուլիստական ձևակերպման մեջ չէ, որ որոշումները ժողովուրդն է կայացնում, որովհետև հասարակությունն ինքնին միասնական քաղաքական օրգանիզմ չէ։

Խորհրդարանական արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են, որովհետև դրանք բխում են հեղափոխության տրամաբանությունից. դրա ծնած կառավարության ու հին համակարգի խորհրդանիշ խորհրդարանի քաղաքական համակեցությունը ճգնաժամ է հարուցում, որի հաղթահարումը կենսական անհրաժեշտություն է։ Այն քաղաքական ուժերը, որոնք չեն հասկանում քաղաքական այս աքսիոմը, անելիք, ըստ էության, չունեն։

Քաղաքապետական այս ընտրությունների քարոզարշավը կարևոր էր՝ մի քանի հարցերի պատասխաններ ստանալու համար։ Երևանի նոր քաղաքապետի հարցը դեռ քարոզարշավը մեկնարկելուց առաջ պարզ էր. հեղափոխության թիմը չէր կարող չհաղթել բեկումնային իրադարձությանը հաջորդած առաջին ընտրություններում։ Իհարկե, սա չի նշանակում, որ հեղափոխության ձեռքբերումների կապիտալիզացիան պետք է նույնացնել հեղափոխական հարթակի հաղթանակի հետ։ Ամենևին, նման պնդում անողները կա՛մ հեղափոխական հարթակի անուղղելի «ֆաներ» են, կա՛մ էլ քաղաքականությունից գործնականում ոչինչ չեն հասկանում։

Ինչքան օրինաչափ է, որ հետհեղափոխական առաջին իշխանությունը ձևավորեն հարթակի գործիչները, նույնքան էլ կենսական է, որպեսզի հենց առաջին ընտրական գործընթացի ժամանակ ձևավորվի ընդդիմություն՝ հեղափոխության այլընտրանքի հենքով, այսպես կոչված՝ հակահեղափոխական համատեքստից դուրս դեմոկրատական հակակշիռ։ Ընթացիկ քարոզարշավի հենց մեկնարկին Նիկոլ Փաշինյանի կոշտ հռետորաբանությունը դրա հիմքերը ստեղծեց։ ԲՀԿ-ն ու «Լույս» դաշինքը բնականորեն կարող են հավակնել հետհեղափոխական ընդդիմության դերին, ու այս հարթության վրա նրանք նույնքան «սպիտակ» են, որքան հեղափոխության ձևավորած իշխանությունը։

Այլ խնդիր է, որ ընդդիմության բնական վիճակում հայտնված ԲՀԿ-ի ու «Լույս»-ի քաղաքական վարքագիծը լիարժեքորեն համարժեք չէ ստեղծված իավիճակին։ Պետք չէր Նիկոլ Փաշինյանի «սևերի» ու «սպիտակների» պարզունակ մարտավարությանը պատասխանել նույնքան պարզունակ շանտաժով, թե՝ մենք էլ թույլ չենք տա խորհրդարանի լուծարում։ Սա լեգիտիմացրեց Փաշինյանի՝ «սևերի» ու «սպիտակների» մարգինալ տեսությունը, որովհետև նոր ընդդիմությանը հավակնող ուժերը ակամայից կրկնեցին հակահեղափոխություն ենթադրող թեզերը։

Շատ ավելի արդյունավետ կլինի, եթե քաղաքական նոր իրողության պայմաններում ԲՀԿ-ն և «Լույս» դաշինքը սահմանազատվեն գործող կառավարությունից՝ որպես ընդդիմադիր ուժ նախապատրաստվելով խորհրդարանական անխուսափելի արտահերթ ընտրություններին։ Պետք չէ տրվել պոպուլիզմի դոզային. Նիկոլ Փաշինյանի կառավարությունից հեռանալը չի նշանակում օտարվել հեղափոխությունից։ Նիկոլ Փաշինյանը ընդամենը հեղափոխության առաջնորդն է, բայց ամենևին էլ չի կարող մենաշնորհել դրա քաղաքական օրակարգը կամ այն արժեքային համակարգը, որը հեղափոխության արդյունք է՝ մանավանդ կառավարության վարկանիշային անխուսափելի անկման համատեքստում։

Նոր Հայաստանում ընդդիմության նիշը զբաղեցնելը նույնքան նպաստում է հեղափոխության ձեռքբերումների կապիտալիզացիային, որքան իշխանության պատասխանատվություն ստանձնելը։ Ուղղակի ընդդիմությունը ենթադրում է նոր բովանդակություն, որը պետք է բացառի հեղափոխության որևէ ձեռքբերման չեղարկում։

Այս համատեքստում դեռևա ակնհայտ չէ՝ Երևանի ընտրությունները կկարողանա՞ն նպաստել նոր ընդդիմության ձևավորմանը, թե՞ խորհրդարանական ընտրություններից առաջ պահպանվելու է այսօրվա լղոզված վիճակը, երբ բոլորը իրենց նախընտրական ելույթները սկսելուց առաջ հավատարմություն են հայտնելու Նիկոլ Փաշինյանին։ Եթե այդ տրամաբանությունն է գործելու, ապա ստիպված ենք լինելու արձանագրել, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանն է նույնացնում իրեն և հեղափոխությունը, այլ մյուս ուժերը։

Այս ընտրությունների մյուս կարևոր ձեռքբերումը պետք է լիներ մունիցիպալիտետի ինստիտուտի վերականգնումը՝ քաղաքային նոր իշխանության ձևավորումը գործադիրի միջամտություններից դուրս։ Այս խնդիրը կատարելապես ձախողեցինք, որովհետև Երևանի քաղաքապետին դարձյալ որոշում է ոչ թե ժողովուրդը, այլ Բաղրամյան 26-ում նստած պաշտոնյան։ Ժողովուրդը ընդամենը վավերացնում է Բաղրամյան 26-ի որոշումը. Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում այդ վավերացումը տեղի էր ունենում «տասը հազար դրամներով», հիմա՝ Բաղրամյան 26-ի ու հասարակության փոխադարձ սիրո հենքով։ Բայց եթե մեկ տարի հետո կառավարությունը կորցնի հասարակության վստահությունը, ինչը գոնե տեսականորեն հնարավոր է, ապա Հայկ Մարությանը նույնքան ոչ լեգիտիմ է դառնալու, որքան Տարոն Մարգարյանը, որովհետև նոր քաղաքապետի իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուրը դարձյալ Բաղրամյան 26-ն է։

Այս համատեքստում կարճ ժամանակ հետո արդիական է դառնալու «ո՞ւմ քաղաքապետն է Հայկ Մարությանը» հարցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում