Monday, 20 07 2026
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Սադրանքներ, մարդասպանների նկատմամբ բուռն սիրո պոռթկումներ. Մոսկվան նպատակասլաց քաղաքականություն է վարում

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ԱԺ նախկին փոխնախագահ, հասարակականքաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը:

– Պարոն Ռուբինյան, Դուք գրառում էիք կատարել Սիրիա հումանիտար առաքելության խումբ ուղարկելու հետ կապված։ Ի՞նչ եք կարծում՝ այդ որոշումն ի՞նչ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։

– Թող այդ հումանիտար բառը ոչ մեկին թյուրիմացության մեջ չգցի, այն օգտագործվում է բուն փաստը մեղմելու, ստվերելու համար։ Իսկ փաստն այն է, որ Հայաստանը դրանով կներքաշվի Սիրիայում ընթացող քաղաքացիական, միջկրոնական պատերազմի մեջ ու միանշանակ կներքաշվի որպես շահագրգիռ տարածաշրջանային գերտերություններից մեկի՝ Ռուսաստանի զինակից։ Իսկ Ռուսաստանի՝ որպես Ասադի աջակցի, ներկայությանը և գործողություններին թշնամաբար են վերաբերվում ոչ միայն տեղի սուննիները՝ Սիրիայի ամենամեծ կրոնական համայնքի ներկայացուցիչները, այլև միացյալ Եվրոպան և Նահանգները։ Համաձայնեք, որ իրավիճակը նման է մատը մեղվի փեթակի մեջ մտցնելուն։

– Հայաստանի ՊՆտեղեկացնում է, որ նրանք ռազմական  որևէ առաքելություն չեն իրականացնելու և հանդես են գալու բացառապես ՀՀ դրոշի ներքո, դա շատ ավելի մտահոգիչ չէ՞ արդյոք, այդպիսով Հայաստանը որպես ինքնուրույն սուբյեկտ չի՞ հայտնվում այլ պետությունների հակամարտության  կիզակետում։

– Ցավն էլ այն է, որ որպես ինքնուրույն սուբյեկտ չենք ընկալվելու հակամարտող ու շահագրգիռ ոչ մի կողմի համար։ Բացառապես հայկական եռագույնի ներքո են գործել և այժմ էլ գործում են մեր խաղաղապահները տարբեր երկրների նույնատիպ ուժերի կազմում, բայց ընկալվում են որպես Հյուսիսատլանտյան դաշինքի կամ ՄԱԿ-ի կողմից գործող ազգային ստորաբաժանումներ։ Շատ ավելի բնական կլիներ, եթե Հայաստանը, պայմանավորվելով Սիրիայի իշխանությունների հետ, բանակցելով ներգրավված շահագրգիռ պետությունների հետ, որոշեր ու զինված ուժեր մտցներ Սիրիայի որոշակի շրջաններ՝ իր հայրենակիցների անվտանգությունը կամ ներգաղթը Հայաստան ապահովելու համար։ Տեսականորեն եմ ասում, էլի հարյուր անգամ ծանրութեթև անելու խնդիրներ կան, բայց սա է ինքնիշխան պետության գործելաոճը։ Իսկ Ռուսաստանից վերադառնալով ուրախություն հայտնելը, որ զուտ հումանիտար առաքելություն ենք ստանձնում, այլ ոճի վկայություն է։

Մեկ հանգամանք ևս. հասկանալի է, չէ՞, որ Կրեմլի համար մեր այնտեղ գնալը շատ չնչին կիրառական նշանակություն ունի, իրենց համար շատ կարևոր է հենց խորհրդանշական բաղադրիչը։ Նրանք փորձում են ներքաշել մեզ իրենց խաղի մեջ, որպեսզի թե՛ իրենց հասարակությանը, թե՛ արտաքին աշխարհին ցույց տան, որ լիակատար շրջափակման մեջ չեն, դաշնակիցներ ունեն։

– Այս  որոշումը  կապ ունի՞ հայռուսական հարաբերությունների ներկայիս բնույթի հետ, և արդյոք արվում է Ռուսաստանից ինչոր բան կորզելո՞ւ համար, դա կարո՞ղ է լինել մեր ներքին իրադարձություններին չմիջամտելու գինը։

– Անմիջական կապ ունի հարաբերությունների և՛ ներկայիս, և՛ անցյալի բնույթի հետ, որովհետև, չնայած մեր իշխանությունների՝ իրավիճակը հավասարակշռելու բուռն ցանկությանը, Ռուսաստանի համառ ջանքերի արդյունքում դրանք դեռ մնում են վասալային։ Մենք տեսնում ենք, թե ինչ մեծ ու հետևողական ճնշում կա մեր հետհեղափոխական իշխանությունների վրա. ներքին գործերին միջամտություններ, սադրանքներ, տեղեկատվական գրոհներ, հանցագործ-մարդասպանների նկատմամբ ընկերական սիրո պոռթկումներ։ Սա պատահական դեպքերի շղթա չէ՝ նպատակասլաց քաղաքականություն է։ Սրան պետք է դիմանալ։ Դիմանալ ոչ թե չնկատելու տալով, ձևացնելով, թե հարաբերությունները փայլուն են, այլ սեփական երկրի շահը պաշտպանելու հաստատակամություն ցուցադրելով։

– Արևմուտքից ի՞նչ հնարավոր արձագանքներ կարող ենք սպասել։

Արձագանքներ կարող են և չլինել, բայց հետևություններ կարվեն։ Կամրապնդվի Հայաստանի՝ որպես համաշխարհայն չարիքներից մեկի՝ Ռուսաստանի խամաճիկի ընկալումը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում