ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը գիտեր, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենքի բոլոր պաշարներից չի ազատվել: Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին:
«Մենք ասել ենք, որ 100 տոկոսով ազատվել ենք հայտարարագրված քիմիական զենքից: Դա այն է, ինչ քիմիական զենքի արգելման կազմակերպությունը կարողացել է արձանագրել»,-ասել է Քերին:
«Մենք գիտեինք, որ Ասադն ինչ-որ բան պահել է և փորձում էինք դա առաջ քաշել ՄԱԿ-ի ԱԽ-ում, սակայն, ցավոք, ռուսները սկսեցին իրենց խաղերը»,-շարունակել է նա:
ԱՄՆ նախկին պետքարտուղարը նշել է, որ համաձայն է գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Սիրիայում ուժ կիրառելու հետ կապված:
«Սակայն, նախկինի պես, ԱՄՆ-ին պակասում է դիվանագիտական նախաձեռնությունը»,-հավելել է նա:








































