Մեքսիկայի պետական Pemex նավթային ընկերությունը հայտարարել է Եվրոպա նավթի մատակարարման սկզբի և համաշխարհային շուկայում էներգակիրների դիրքերի ուժեղացման մասին:
Ընկերության հաղորդագրությունում նշվում է, որ մատակարարումները կսկսվեն արդեն հունվարին: Խոսքն Olmeca թեթև նավթի մասին է: Ավելի վաղ այն մատակարարում էին ԱՄՆ և չնչին քանակությամբ Դոմինիկյան Հանրապետություն՝ հաղորդում է RIA Novosti-ն: Եվրոպային մատակարարումները կիրականացնի Pemex-PMI Comercio Internacional ընկերությունը: Դրանց ծավալները դեռ չեն մանրամասնվում:
Անցած տարվա դեկտեմբերի վերջին Մեքսիկայում էներգետիկայի ոլորտում նախաձեռնվել են բարեփոխումներ, որոնց շնորհիվ Pemex-ը, որը 1938-ից գտնվում է պետության ձեռքում, իրավունք կստանա պայմանագիր կնքել մասնավոր ընկերությունների հետ և գրավել մասնավոր ներդրողների: Խոսքը նավթի ու գազի մշակման, պահման, արտահանման մասին է:











































