Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:
Ներկայացնելով թեկնածուին՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ ներկայումս էականորեն փոխվել է Վճռաբեկ դատարանի նախագահի կարգավիճակն ու լիազորությունների շրջանակը:
«Պարոն Խունդկարյանը ստացել է խորհրդի 10 անդամներից 7-ի քվեն: Նա դատական համակարգում որպես դատավոր աշխատում է 2001 թվականից»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































