Monday, 13 07 2026
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել

Նախկին հակամարտությունը, որ կար վարչակազմի և մյուսների միջև չի լինելու․ Արտակ Զեյնալյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Լույս» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

-Ինչպե՞ս անցավ նախընտրական առաջին օրը:

-Բավականին բուռն, աշխատանքային… Տարածքներում մեր շտաբների աշխատակիցները, նաև մեր համակիրները իրականացրել են քարոզարշավ, բաժանել են մեր բուկլետները, թերթիկները, նաև ինքս եմ իրականացրել դա, իսկ երեկոյան ժամը 19.00-ին «Արմենիա Մարիոթ»-ում ներկայացրեցինք մեր դաշինքի ծրագիրը:

-Ինչո՞ւ ընտրեցիք փակ-դահլիճային ձևը:

-Դա էլ ներկայացնելու ակադեմիական ձևերից մեկն է:

-Բայց չէ՞ որ դուք խոստացել եք քարոզչական ոչ դասական, կրեատիվ ձեռագիր:

-Այո, մենք դա իրականացնում ենք, մեր ծրագիրը տարբերվում է իր բովանդակությամբ և ձևով:

Ի՞նչ բնույթի անակնկալներ են սպասվում «Լույս»-ից:        

-Դրանք լինելու են չսպասված:

-Դրանք լինելու են քաղաքակա՞ն անակնկալներ:

-Քարոզչական հնարքներ են լինելու, որոնք, կարծում եմ, հաճելիորեն կզարմացնեն:

-Խորհրդարանական ընտրություններում մրցակցություն էր գնում ներդրումների վերաբերյալ խոստումների շուրջ, և նախընտրական քարոզչության փուլում այդ խոստումները հասան աստղաբաշխական չափերի:

-Տասնյակ միլիարդների:

-Հիմա այդ գործիքը կիրառվելո՞ւ է, թե՞ ոչ:

-Մեր ձեռքի տակ չկան միլիարդավոր դոլարներ, մենք նման խոստումներ չենք տալու, մենք իրատեսական ծրագրեր ենք ներկայացրել, և մեր ռեսուրսները ներքին են: Մենք կստեղծենք այնպիսի միջավայր, որ լինեն այդպիսի ներդրումներ, դա միայն կավելացնի մեր հնարավորությունները և կարագացնի մեր զարգացումը: Մենք օգտագործելու ենք ժողովրդի ներուժը, դա կոնսոլիդացնելու համար մեզ հարկավոր է, որ ընտրություններում բաժանումներ չլինեն, և ձևավորվի երևանյան համաձայնության ավագանի:

-Ո՞րն է լինելու «Լույս» դաշինքի նախընտրական ծրագրի մեխը:

-Հենց այն, որ մենք ձգտում ենք Երևանը դարձնել համայնք, որպեսզի երևանցու բնակարանի սահմաններն ընդլայնենք, որպեսզի երևանցին գիտակցի, որ չկա ուրիշի պրոբլեմ, չկա ուրիշի հիմնահարց, չկա ուրիշի շենքի վերելակի, աղբատարի խնդիր, ջրահեռացման, շենքի վթարայնության խնդիր, և այդ խնդիրները պետք է լուծենք հերթականությամբ, արդարաբար, ըստ հրատապության և ներգրավենք մեր ունեցած բոլոր միջոցները: Հարկեր, տուրքեր գանձելը չպետք է գերազանցի նվազագույն շեմը, այլապես հարկ վճարողը կհեռանա և կգնա այլ վարում կվճարի առավել նվազ հարկ:

-Ասում են, որ Երևանի տնտեսության խոհանոցը նախ պետք է ախտորոշել՝ հատկապես անշարժ գույքի մասով, որովհետև ստվերային շատ պահեր կան. ձեզ չի՞ հետաքրքրում, թե նախկին կառավարիչներն ինչ են թողել:

-Անշուշտ, մենք գույքագրելու ենք և փորձելու ենք այն խնդիրները, որոնք չեն լուծվել, Երևանում շատ չգրանցված գույք կա… Մենք պետք է այդ խնդիրը լուծենք, համայնքում բնակվողը պետք է հասկան, որ ինքը պիտի մասնակցի համայնքի կառավարմանը, համայնքի խնդիրների լուծմանը և դրա համար ինքը պետք է մասնահանում անի իր հնարավորությունների շրջանակներում: Չափազանց կարևոր է արդար ընտրությունների անցկացումը, ընտրություններ, որին կհավատա նույնիսկ դեմ քվեարկողը, կիմանա, որ դա նաև իր որոշումն է:

-Ընտրությունների անցկացման երաշխավորն արդեն պետք է քաղաքական իշխանությա՞նը համարել:

-Այսօրվա կառավարությունն է դրա երաշխավորը և հանձն է առել ընտրությունների արդար, թափանցիկ անցկացնելու պարտականությունը:

-Մի քանի ահազանգեր կան արդեն, մասնավորապես՝ «Ժառանգությունը» մտավախություն ունի, որ նախընտրական շտաբները կարող են վերածվել ընտրակեղծարարության օբյեկտների:

-Եթե կան այդպիսի մտահոգություններ,ապա դա տեղի չունենալու համար պետք է պատասխանատվություն կրի ոչ միայն այսօրվա կառավարությունը, գործադիր իշխանությունը և հետաքննություն անի, նախաքննություն իրականացնի, ու եթե կան այդպիսի դեպքեր, կանխվեն, այլ նաև ԿԸՀ-ն ու այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են այս ընտրություններին: Մենք պիտի թոթափենք այն ժամանակաշրջանը, երբ ընտրությունները վստահություն չեն ներշնչելու: Քաղաքական կուսակցությունները պետք է շահագրգռված լինեն և իրենք միջոցներ ձեռնարկեն, որպեսզի իրենց անվան հետ այդպիսի բացասական երևույթներ չկապվեն: Այսօր կոչ եմ անում ավագանու ընտրություններին մասնակցող իմ գործընկեր քաղաքական ուժերին, որ թույլ չտան նման երևույթներ և խոսակցություններ: Պետք է փարատվեն բոլոր կասկածները, այլապես չենք կարողանա իրականացնել այն պոռթկումը, որի անհրաժեշտությունը Երևանը և Հայաստանն ունեն:

Ընտրախախտումների համար սահմանված պատիժները խստացնող օրենսդրական նախագծի փաթեթին դուք կո՞ղմ քվեարկեցիք:

-Որպես կառավարության անդամ՝ այո: Դա կառավարության նախաձեռնությունն է, ինքներս ենք դրա հեղինակը համարվում, այո, կողմ ենք քվեարկել, ներկայացրել ենք ԱԺ: ԱԺ-ում կողմ ենք քվեարկել նաև որպես «Ելք» խմբակցություն, որպես այսօրվա կառավարության քաղաքական հենարան, հաշվի են առնվել նաև այլ քաղաքական ուժերի միաձայն դիտողություններն ու առաջարկները, և նախագիծն ընդունվել է միաձայն:

-Պե՞տք են այս խստացումները, լա՞վ նպատակի են ծառայելու, թե՞ հակառակը՝ ինչպես որոշ քաղաքական գործիչներ են կարծում, այդ խստացումները ընտրողին վանող նպատակ ունեն:

-Կարծում եմ՝ ընտրողը, որը ապրիլ-մայիսյան դեպքերի, հեղափոխության ժամանակ կանգնած էր ամբողջ Հանրապետության հրապարակով մեկ, ուզում է, որ ընտրությունները լինեն ազատ, արդար թափանցիկ: Իսկ որոշ քաղաքական ուժերի այդ մտավախությունները տեսական են, հակասում են այն իրականությանը, որ մենք տեսել ենք: Հայաստանի քաղաքացին ուզում է, որ ընտրությունները լինեն ազատ, արդար թափանցիկ, և որ ինքը ձևավորի իշխանությունը: Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքացին արդեն տեսել է իշխանության համը, իշխանություն ձևավորելու իր ունակությունը և իրավունքը, և իմ համոզմամբ՝ հենց այդպես էլ լինելու է:

-Ուստի ընտրախախտողին պետք է պատժե՞լ:

-Դա հանցագործություն է, որն ուղղված է հանրության դեմ, ՀՀ-ի դեմ, ՀՀ սահմանադրական կարգի դեմ, այո, եթե կլինեն նման խախտումներ, պետք է վրա հասնի պատասխանատվությունը:

Շատերը մտածում են, թե առանց ընդդիմության,առանց նախկին քաղաքական մեծամասնության այս ընտրություններն ինչպե՞ս են անցնելու, և ՀՀԿ-ի չմասնակցելը լավ կանդրադառնա ընտրությունների վրա, թե՞ կլինեն գաղտնի:

-Նախկին պատկերացումները իշխանության և ընդդիմության կամ քաղքակն մեծամասնության և փոքրամասնության վերաբերյալ փոխվել են:  Այն ուժը, որը չի մասնակցում կառավարման մարմիների ձևավորմանը, նա քաղաքական փոքրամասնություն է և ընդդիմություն: Նախկին հակամարտությունը, որ կար վարչակազմի և մյուսների միջև, դադարելու է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում