Tuesday, 14 07 2026
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի

2014-ի առաջին օրերի հանցավորության պատկերը հանրապետությունում

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է վերջին մի քանի օրերի ընթացքում հանրապետության տարածքում արձանագրված հանցավորության դեպքերը՝ ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի տեղեկատվության:

Հունվարի 3-ին՝ ժամը 19:40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 1976 թ. ծնված Կարեն Դ.-ն և հաղորդում տվել, որ 2013 թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր ծանոթը` 1995 թ. ծնված Կարլեն Ն.-ն, ընտանեկան խնդիրներ ունենալու և տուն վերադառնալու ցանկություն չունենալու պատրվակով, գիշերելու համար խնդրել է տրամադրել իր «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան:

Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի թիվ 18 շենքի բակում ավտոմեքենան բանալիների հետ տվել է Կարլեն Ն.-ին նույն բակում ավտոմեքենայի մեջ գիշերելու պայմանով, սակայն դեկտեմբերի 25-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, հայտնաբերել է, որ Կարլեն Ն.-ն ավտոմեքենայի հետ անհետացել է՝ խաբեությամբ տիրանալով դրան, իսկ հետագայում տեղեկացել է, որ Էջմիածին քաղաքում վերջինս ավտոմեքենան վաճառել է ոմն Մայիսի:

Վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Մայիսի անձը պարզելու և նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, հունվարի 4-ին՝ ժամը 22:30-ին, Գուգարք գյուղից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Աշոտ Ա.-ին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի պայուսակ՝ 11 զույգ պիտակներով կանացի ականջօղերով (բիժուտերիա): Աշոտ Ա.-ն բացատրություն է տվել, որ ոմն Անուշավանի հետ հունվարի 2-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Մյասնիկյան թիվ 1 հասցեում գործող տոնավաճառի խանութներից մեկի պատուհանը պտուտակահանով բացելով, գողացել են նշված իրերը: Ձեռնարկվում են միջոցառումներ Անուշավանի անձը պարզելու, նրան և տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 4-ին՝ ժամը 21:30-ին, Իջևան քաղաքի Չռչռ կոչվող տարածքից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Լևոն Մ.-ին, որը խոստովանել է, որ հունվարի 4-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, խնջույքի ժամանակ, Իջևան քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի սենյակի ներքնակի տակից գողացել է 25.000 դրամ:

Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում