Monday, 13 07 2026
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Սոցիալական ծառայությունների Վանաձորի բաժնում նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու քրգործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալու դեպքի առթիվ 2018թ. ապրիլի 11-ին ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործ նախաքննությունը: Քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեա¬կան օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ քրեա¬կան օրենսգրքի3121-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մ.-ն, Լոռու մարզի Բազում, Ազնվաձոր համայնքների և Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի նպաստառու 12 բնակիչների ընտանիքին սոցիալապես անապահով և նպաստառության ենթակա ճանաչելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու, ինչպես նաև ընտանիքի բարեկեցիկ կենցաղավարության հանգամանքը չարձանագրելու, ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման փաստը թաքցնելու դիմաց, որպես ապօրինի վարձատրություն, 2008թ. հոկտեմբերից մինչև 2018թ. մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում, անձամբ կամ «Հայփոստ» ՓԲԸ Ազնվաձորի փոստային բաժանմունքի ավագ օպերատորի օժանդակությամբ պահանջել է նպաստի մեկ կամ երկու ամսվա գումարը, որը ընդհանուր կազմել է 1․568. 500 ՀՀ դրամ: Գումարի մեծ մասը նա ստացել է նշված ժամանակահատվածում, իսկ 4 շահառուներից պահանջած մյուս փոքր մասը, ըստ վերջիններիս հետ ունեցած պայմանավորվածության, պետք է ստանար 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին։

2018թ. ապրիլի 11-ին հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա. Մ.-ն ձերբակալվել է, ապա նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ «Հայփոստ» ՓԲԸ Ազնվաձորի փոստային բաժանմունքի ավագ օպերատոր Վ. Ա.-ն, լիազորված լինելով կազմակերպելու և իրականացնելու բաժանմունքի միջոցով կենսաթոշակ-նպաստների վճարումները, սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մ.-ից նախապես ճշտելով նպաստի գումարները որպես ապօրինի վարձատրություն տալու առաջարկն ընդունած նպաստառուների շրջանակը, 2010թ. հոկտեմբերից մինչև 2018թ. մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում շարունակաբար Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի 5 բնակիչներից անձամբ ստացել և որպես ապօրինի վարձատրություն Ա. Մ.-ին է փոխանցել խոշոր չափերով գումար:

Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա¬կան օրենսգրքի 38-3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում ապօրինի վարձատրություն տված անձինք առաջին ագնամ են հանցանք կատարել, աջակցել են հանցագործության բացահայտմանը՝ մինչդատական վարույթի ընթացքում դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի համաձայնությամբ վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել հայեցողական քրեական հետապնդման շրջանակներում գործուն զղջալու հիմքով վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2018թ. սեպտեմբերի 5-ին մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում