Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

«Եռացող» Հայաստանի արձագանքը. Փաշինյանի հեգնական պատասխանը Լավրովին

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ մոտ ժամանակներս հանդիպում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: «Պետք է հասկանալ՝ ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում իր երկրում զարգացման հեռանկարները: Մենք անտարբեր չենք այն հարցին՝ ինչպես է նման իրավիճակում պետությունը կատարելու ՀԱՊԿ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները»,- եզրափակել էր ՌԴ արտգործնախարարը:

Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում․ այս մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ու այդ տեղեկատվությունը հաստատել է Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։

Դատելով Պեսկովի ու Փաշինյանի հրապարակային բացատրություններից՝ Պուտին-Փաշինյան հանդիպումը դարձյալ աշխատանքային է, ու Փաշինյանի մոսկովյան այցը պաշտոնական չէ։ Սա իրականում կարևոր հանգամանք է, որովհետև Մոսկվայում, ըստ ամենայնի, կարծում են, որ դեռ չի հասունացել պաշտոնական այցի մակարդակով Փաշինյանին Մոսկվայում հյուրընկալելու պահը։ Ի դեպ, սա էլ է փաստ, որը խոսում է հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի մասին, մանավանդ, որ սեպտեմբերի 1-ին Իլհամ Ալիևը Սոչիում էր պաշտոնական այցով, որի ավարտին ստորագրվեց 16 փաստաթուղթ։

Ադրբեջանն աննախադեպ ինտեգրացիա է սկսել Ռուսաստանի հետ՝ քաղաքական, մշակութային, փորձագիտական, բիզնես դաշտի, լրատվական շրջանակների տոտալ ինտեգրացիա։ Մենք ակնհայտորեն այստեղ սկսում ենք զիջել։ Անկեղծ ասած՝ Մոսկվան առայժմ չի էլ ձգտում վերականգնել պարիտետի բաղադրիչն իր տարածաշրջանային քաղաքականության մեջ։

Ավելին՝ Լավրովի երեկվա ելույթից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Պուտինը Փաշինյանին կանչում է Մոսկվա՝ նրանից Հայաստանի ներքին կյանքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Փաշինյանին դուր չի եկել իրեն վերապահված «ծույլիկ աշակերտի» կարգավիճակը, ու նա այսօր ակնհայտորեն հեգնական պատասխան է տվել Ռուսաստանի արտգործնախարարին։ Անդրադառնալով Լավրովի այն հայտարարությանը, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շարունակում է եռալ, վարչապետը լրագրողներին ասել է. «Դե, շոգ էր այսօր բավականին, իսկապես»:

Փաշինյանն այսօր հնարավորինս փորձել է մեղմել նաև Քոչարյանին հասցեագրված՝ Պուտինի շնորհավորական հեռախոսազանգի քաղաքական հետևանքը։ «Դա անձնական հարաբերությունների հարթակում էր: Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին՝ կարող եմ ասել, որ նա մարդկային կապերը շատ գնահատում է և պահպանում է կապն աշխարհի տարբեր երկրների նախկին և ներկա ղեկավարների հետ: Տեսաք, որ վերջերս Եվրամիության հետ բավականին պրոբլեմատիկ հարաբերություններ ունեն, բայց նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը»,-ասել է վարչապետը:

Անկեղծ ասած՝ Նիկոլ Փաշինյանի փաստարկներն այնքան էլ համարժեք չեն։ Նախ՝ Պուտինը նախորդ տարիներին Քոչարյանին չի շնորհավորել, համենայնդեպս՝ երկրորդ նախագահի պաշտոնաթողությունից հետո Կրեմլի պաշտոնական կայքում որևէ հիշատակում չկա այն մասին, որ Քոչարյանն իր ծննդյան օրը շնորհավորական ուղերձ կամ հեռախոսազանգ է ստացել Պուտինից։ Մյուս կողմից՝ Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանիքին Պուտինի մասնակցելու հանգամանքը խոսում է հենց հակառակ միտումի մասին․ նույնիսկ անձնական միջոցառումները Ռուսաստանի նախագահը փորձում է օգտագործել քաղաքական նպատակներով։ Ավստրիան այն սակավաթիվ եվրոպական պետություններից մեկն է, որն, ըստ էության, չի պաշտպանում ԵՄ կոնսոլիդացված պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։

Ինչևէ, Փաշինյանին սեպտեմբերի 8-ին Մոսկվայում սպասվում են բարդ բանակցություններ, որոնք ինչ-որ իմաստով շրջադարձային կարող են լինել։ Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են սահմանագծային վիճակում․ Ռուսաստանն ակնհայտորեն փորձում է դրանցում վերականգնել վասալային ռեժիմը, Հայաստանը պետք է կարողանա հասնել վերջին ամիսների փոխված ստատուս քվոյի ամրագրմանը՝ այն դուրս բերելով ստագնացիայի փուլից։ Դատելով Լավրովի ասածին Փաշինյանի արած ռեպլիկից՝ նա Մոսկվա է մեկնում նոր իրողությունները պաշտպանելու նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում