Friday, 24 07 2026
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը

Երևանցիներն ընտրելու են Փաշինյանին, քաղաքապետ դառնալու է Կարգին Հայկոն

Դեռ օգոստոսի առաջին կեսին՝ Տավուշ կատարած այցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՔՊ-ն Երևանի ավագանու ընտրություններին գուցե մասնակցի դաշինքով, սակայն դա կարող է «Ելքը» չլինել։ Կուսակցության մյուս առանցքային դերակատարները՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, պատգամավոր Լենա Նազարյանը, այս ընթացքում խոսում էին կուսակցության ինքնաբավության և խոշորացման հեռանկարի մասին։ Քաղաքական բոլոր իրողությունները հուշում էին, որ ՔՊ-ն ընտրություններին մասնակցելու է միայնակ․ համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը զուտ էլեկտորալ առումով այս պահին դաշնակիցների անհրաժեշտություն չունի։ «Կուսակցությունները և դաշինքներն այլևս այդքան մեծ նշանակություն չունեն քաղաքական գործընթացներում, շատ ավելի կարևոր է քաղաքացիների մասնակցությունը: Եվ այդ տրամաբանությամբ էլ մենք կազմել են մեր նախընտրական ցուցակը՝ ընդգրկելով ոչ միայն ՔՊ անդամների, այլ նաև հեղափոխությանը մասնակից հասարակական գործիչների, փորձագետների և ակտիվիստների»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում մեկ շաբաթ առաջ ասել է ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանը՝ ընդգծելով, որ հիմա դաշինքի հանրային պահանջ չկա։

ՔՊ-ն ընտրություններին մասնակցում է դաշինքով, և մնում ենթադրել, որ դա տեղի է ունեցել երկու պատճառով, որոնք, ի դեպ, իրար ոչ թե հակադրվում, այլ փոխլրացնում են։ ՔՊ-ն, ըստ ամենայնի, չուներ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ դաշնակցելու անհրաժեշտություն, մանավանդ որ վերջիններս ունեն հստակ արտահայտված արևմտյան կողմնորոշում, ինչից համառորեն խուսափում է Նիկոլ Փաշինյանը, որը բոլոր առիթներով հայտարարում է, թե թավշյա հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, և Հայաստանի արտաքին քաղաքականությունը վեկտորալ փոփոխություններ չի կրել։ Մյուս կողմից՝ թեկուզ իմիտացիոն դաշինք ՔՊ-ին պետք էր, որպեսզի հնարավոր լինի ընտրությունների մասնակցել այնպիսի բրենդով, որն ուղղակիորեն նույնանում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ ամենայնի՝ կուսակցությունում համարել են, որ «Քաղաքացիական պայմանագիր» անունը դժվար է ուղղակիորեն նույնացնել Նիկոլ Փաշինյանի անվան հետ, մանավանդ որ քաղաքային ընտրություններում նրա անունը ներառված չի լինելու համամասնական ցուցակում, ու կանգ են առել «Իմ քայլը» բրենդի վրա, որը նույնն է, թե դաշինքին տային հենց Նիկոլ Փաշինյանի անունը։

Այդպես էլ ծնվել է ՔՊ – «Առաքելություն» կուսակցություն դաշինքի գաղափարը։ Սա, ըստ էության, համարժեք ուժերի դաշինք չէ, որովհետև «Առաքելությունը» ցուցակում ունի համեստ, նույնիսկ՝ սիմվոլիկ ներկայություն։ Ի դեպ, ուշագրավ է, որ այս պահին դե յուրե ՔՊ-ն շարունակում է մաս կազմել «Ելք» դաշինքին, իսկ «Առաքելությունը»՝ «Ծառուկյան» դաշինքին, սակայն հեղափոխությունը Հայաստանում սրբել-տարել է ամեն բան, այդ թվում՝ քաղաքական օրինաչափություններն ու կատեգորիաները։

Իհարկե, ներկայացված 170-հոգանոց ցուցակը շատ դժվար է համարել «հեղափոխական ամբողջ թիմի» ցուցակ։ Հեղափոխությունը թիմ՝ որպես այդպիսին, չի ունեցել, եթե չհաշվենք ՔՊ-ի այն փոքրաթիվ խումբը, որը քայլերթի առաջին օրերից Նիկոլ Փաշինյանի կողքին էր։ Մյուս կողմից՝ որոշակի տենդենցիոզ նմանություն կա մինչհեղափոխական իրականության հետ․ եթե ՀՀԿ ցուցակում հայտնվում էին պալատական մտավորականներ, ապա հիմա նրանց տեղը զբաղեցնում են հեղափոխության «քաղաքացիական հասարակությունը», թեև առիթ ունեցել ենք խոսելու իշխանության և քաղաքացիական սեգմենտի սերտաճման վտանգավոր հետևանքների մասին։

Ցուցակում կան հայտնի անուններ, որոնք կարող են պատիվ բերել ցանկացած կուսակցության, օրինակ՝ մշակութային գործիչ Նարինե Թուխիկյանը, որը նախորդ համակարգի օրոք համարձակորեն արտահայտել է իր քաղաքացիական դիրքորոշումը։ Մյուս կողմից՝ հեղափոխության թիմն ակնհայտորեն ունի կադրերի դեֆիցիտ, հակառակ պարագայում ցուցակը կազմված կլիներ ոչ թե 170, այլ օրենքով նախատեսված առավելագույն՝ 195 թեկնածուներից, մանավանդ՝ «Առաջին լրատվական»-ի եթերում ընդամենը մեկ շաբաթ առաջ հենց այդ թվի մասին էր խոսում Լենա Նազարյանը։

Բացի դրանից՝ կադրերի բացակայության հետևանք է, որ «Իմ քայլ»-ի ցուցակի վերջնամասում ներառվել է, օրինակ, ֆեյսբուքյան ակտիվիստ Վազգեն Մանուկյանի անունը, որը հայտնի դարձավ ճանաչված երգչուհի Նադեժդա Սարգսյանի մահվան առիթով արված գռեհիկ գրառման հետևանքով։

Միանշանակ ընկալում չունի նաև «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի կերպարը, սակայն այս բոլոր գործոնները միասին վերացրած որևէ ազդեցություն չունեն, և Երևանի 12-րդ քաղաքապետ դառնալու է հենց դերասան-թեկնածուն։ Երկրում համաժողովրդական վստահություն ունեցող միակ գործչի՝ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգնել է Կարգին Հայկոյի վրա, ու դա է լինելու երևանցիների «կարգին» ընտրությունը։

Առաջիկա ընտրություններն այս հարթության վրա մրցակցային չեն։ Մյուս կողմից՝ երևանցիներն ընտրելու են Փաշինյանին, քաղաքապետ դառնալու է Կարգին Հայկոն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում