ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ մի գաղտնի գրառում չի կերել՝ ինչպես պնդում է նրա նախկին օգնական Օմարոսա Մանիգոլթ-Նյումանը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ առաջնորդի նախկին փաստաբան Մայքլ Քոենը։
«Տասնյակ լրագրողների համար, որոնք ինձ են զանգահարել Օմարոսայի գրքում հայտարարության հետ կապված, որտեղ ասվում է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերցրել է ինձանից գրառումը, բերանը դրել և կերել․․․Ես այդպիսի բան չեմ տեսել և ցնցված եմ, որ ինչ-որ մեկը դա կարող էր լուրջ ընդունել»,-գրել է իրավաբանը։
LTo the many dozens of #journalists who called me, questioning @OMAROSA claim in her new book that @POTUS @realDonaldTrump took a note from me, put it in his mouth and ate it…I saw NO such thing and am shocked anyone would take this seriously.
— Michael Cohen (@MichaelCohen212) August 12, 2018








































