Մելբուրնից 100 կմ հեռավորության վրա գտնվող ավստրալական ափում սիրողական հնէաբան Ֆիլիպ Մալալին յուրահատուկ գտածո է հայտնաբերել ի դեմս նախապատմական շնաձկան ծնոտի: Այդ մասին գրում է life.ru-ն:
20-30 մլն տարի առաջ մոլորակի օվկիանոսներում ապրած գիշատիչն իր չափերով երկու անգամ գերազանցում է ժամանակակից շնաձկանը: Գիշատիչը սնվել է պինգվիններով և նույնիսկ կետերով:
«Ես քայլում էի ափով կենդանիների քարացած ոսկորներ փնտրելով, երբ հանկարծ շրջվեցի և տեսա ատամի մի մասը քարի մեջ: Ես գիտեի, որ դա կարևոր գտածո է, որի մասին պետք է կիսվել մարդկանց հետ»,- ասել է Մալալին:









































