Monday, 06 05 2024
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

Իլյա Երկրորդը ասել է, որ Գարեգին Բ-ն խելամիտ անձնավորություն է

Զրույց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդի հետ:


– Պարոն Բայբուրդ, ըստ Ձեզ` Վեհափառի կատարած այցը Վրաստան ավելի շատ լիցքաթափե՞ց, թե՞ լարեց երկու երկրների եկեղեցիների միջև հարաբերությունները:


– Ակնհայտ է, որ հայ և վրաց եկեղեցիների հարաբերություններում սկսվել է նոր էջ: Այս երկու նորանկախ պետությունների եկեղեցիների մեջ վերջին տասնմեկ տարվա ընթացքում առաջին անգամ է, որ երկու երկրների կաթողիկոսները իրար են հանդիպում: Հիմա ի ուրախություն բոլորիս և ի տխրություն մեր երկու երկրների թշնամիների` այս հանդիպումը կայացավ շատ կառուցողական հունով, եղբայրական և սիրով լի: Իհարկե, կան խնդիրներ, որոնք կլուծվեն երկխոսության արդյունքում: Սկիզբը դրված է, սա պատմական այց է: Ես կրկնում եմ ոչ միայն Միխեիլ Սաակաշվիլիի խոսքերը, այլ որ նույն ոգով արձագանքեց նաև Իլյա Երկրորդը, այդպես են կարծում նաև ողջամիտ մտածող փորձագետները: Իհարկե, մեր մեջ առկա են հիմնախնդիրներ, որոնք, ցավոք սրտի, ըստ իս, հրահրվում էին ուրիշ երկրների կողմից, այսօր արդեն հաղթահարված կարելի է համարել: Երկու կաթողիկոսները հավանաբար այս տարի կհանդիպեն նոյեմբերին կայանալիք ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների հանդիպմանը: Կարծում եմ` Իլյա Երկրորդը առիթը չի կորցնի գալ Հայաստան: Իհարկե, ի պատասխան Գարեգին Բ-ի այցի` Իլյա կաթողիկոսի պաշտոնական այցը Հայաստան, համոզված եմ, տեղի կունենա արդեն 2012-ին:


– Պարոն Բայբուրդ, Դուք որքան էլ բարձր գնահատեցիք այս հանդիպումը, սակայն օրերս Իլյա Երկրորդը Գարեգին Բ-ի վերաբերյալ մտքեր է հայտնել, մասնավորապես, որ վերջինս անփորձ է և այլն: Արդյո՞ք սա էթիկայի կանոնների խախտում չէ:


– Եկեք պայմանավորվենք մի բան. եթե մեր երկու ազգերի հոգևոր հովիվները ինչ-որ բան են արտահայտում, համարում եմ, որ դա մեկնաբանության կարիք չունի: Այս ամենը չափազանցնում, գնահատական են տալիս այն ուժերը, որոնք ուզում են` երկու երկրների եկեղեցական հարաբերությունները բարիդրացիական չլինեն: Ես սա համարում եմ ոչ կոռեկտ: Ընդհակառակը, վերադառնալով Թբիլիսի` Իլյա Երկրորդը ասել է, որ Գարեգին Բ-ն խելամիտ անձնավորություն է: Եվ հետո, Իլյան առաջին տարին չէ, որ ճանաչում է Գարեգին Բ-ին (նա Գարեգին Բ-ին ճանաչում է 1994-ից): Իսկ այս աղմուկը ձեռնտու է այն ուժերին, որոնք ուզում են, որ հարաբերությունները չկայանան: Այն ուժերին… գիտե՞ք ում մասին եմ խոսում. Նրանց մասին, ովքեր Վրաստանի մասին այնպիսի հորինված բաներ են գրում վերջին տասը օրերի ընթացքում, ռուսամետ ԶԼՄ-ներում թնդացնում այդ չկայացած փաստերի մասին, բայց երբ Ադլերում Անդրանիկի արձանն էին դեմոնտաժում, այդ ԶԼՄ-ներից ոչ ոք ոչ մի բողոք չի արտահայտել: Հիմա հասկացեք` որ ուժերն են դրանք…


– Պարոն Բայբուրդ, սակայն երկու եկեղեցիների միջև համատեղ կոմյունիկեի մասին խոսակցությունները դարձյալ տարածեցին վրացական ԶԼՄ-ները: Սա՞ էլ եք համարում դրսի ուժերի կազմակերպածը:


– Ես ուզում եմ ձեռնպահ մնալ դրա մեկնաբանությունից: Ես գիտեմ, որ այս այցի ժամանակ չի եղել որևէ պայմանավորվածություն թե՛ վրացական, թե՛ հայկական կողմից, որ որևէ կոմյունիկե պետք է ստորագրվի: Գուցե զրույցների ընթացքում ցանկություն է հնչել, որ կստորագրեն կոմյունիկե: Բայց նախապես, որքան ես գիտեմ, այդպիսի պայմանավորվածություն չի եղել, սա պարզապես այց էր, որի արդյունքում պետք է հարաբերությունները վերականգնվեին և ըստ էության վերականգնվեցին: Փաստորեն, 2011 թվականի հունսի 10-16-ի այցը ցույց տվեց, որ երկու եկեղեցիների դարավոր բարեկամությունը, եղբայրությունը կա, չի խախտվել, և եթե կան երկու երկրների եկեղեցիների միջև հիմնախնդիրներ, դրանք կլուծվեն սիրով և համերաշխ: Հուսով ենք, որ հետայսու ամեն տարի կաթողիկոսները կհանդիպեն, և այդ երկխոսությունից էլ կապված կլինի մեր երկու եկեղեցիների միջև չլուծված հարցերի լուծումը:


– Դուք, ըստ էության, միանշանակ դրակա՞ն եք գնահատում այս հանդիպումը:


– Սա կարելի է որակավորել որպես իրոք լիցքաթափում, որպես իրոք պատմական կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն, որովհետև մեր երկու երկրների հովվապետերի միջև միջեկեղեցական հարաբերությունների 1700 տարվա ընթացքում սա երկրորդ նման հանդիպումն էր (առաջինը` վեցերորդ դարում էր): Հանդիպումն ահա կայացավ, հիմա եկեք թշնամիների ջրաղացին ջուր չլցնենք և լինենք լավատես ու սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում