Արտադրողը հետ է կանչել Durex պահպանակների Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի խմբաքանակը այն մտավախությամբ, որ դրանք կարող են պատռվել։
Խոսքը Non-latex Durex Real Feel և Durex Latex Free տեսակների մասին է։ Սրանց պահպանման ժամկետն ավարտվում է 2020 թվականի դեկտեմբերի և 2021 փետրվարի միջև։
Ինչպես հաղորդում է BBC գործակալությունը՝ պահպանակների մի մասը չի անցել ամրության թեստը, դրանք կարող են պայթել՝ պահպանման ժամկետի ավարտին մոտ օգտագործելու դեպքում։







































