ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփոթվել է, հայտարարելով, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը 70 տարվա ընթացքում առաջին անգամ է դիտարկել պատվո պարեկախմբին,– հաղորդում է mignews.com.ua կայքը։

«Մենք հանդիպեցինք թագուհու հետ, ով սքանչելի անձնավորություն է, և նա 70 տարիների ընթացքում առաջին անգամ դիտեց իր պատվո պարեկախմբին, նրանք են ինձ ասում»,– հայտարարել է Թրամփը, ընդ որում առանց մանրամասնելու, թե «նրանք» ովքեր են։

Հարկ է նշել, որ թագուհին միշտ դիտում է պատվո պարեկախմբին։ Բացի այդ, նա գահին է 66 և ոչ թե՝ 70 տարի։









































