Monday, 06 05 2024
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Մարտի 1-ի զոհերի հարազատներին պետությունն է պարտավոր փոխհատուցում տրամադրել

Եթե օբյեկտիվ դատական քննություն տեղի ունեցավ և բացահայտվեց, որ Մարտի 1-ի զոհերի պատճառը եղել է իրավապահ մարմինների ոչ իրավաչափ և անօրինական գործողությունները, ապա պետությունը պարտավոր է նրանց ընտանիքին, իրավահաջորդներին բարոյական փոխհատուցում տրամադրել։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Ես կարծում եմ, որ սա իրավական պետության այբուբենը պետք է լինի, որովհետև սա մի կողմից նշանակում է այդ զոհերի իրական ռեաբիլիտացիա, որից հետո նրանք պետք է հավասարեցվեն ռեպրեսիաների զոհերին։ Ինչպես նրանք ունեն արտոնություններ, այնպես էլ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները պետք է նման փոխհատուցում ստանան»,- ասաց իրավապաշտպանը։

Իշխանյանի խոսքերով՝ իրավական հարթության մեջ չի տեղավորվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի (մեղավորության հաստատման կանխավարկածը հաշվի առնելով) ունեցվածքի բռնագանձումը կամ պետականացումը և դրանով փոխհատուցման տրամադրումը։ «Պետությունն է պարտավոր փոխհատուցում տրամադրել՝ որպես նախորդ իշխանության իրավահաջորդ։ Ուրիշից վերցնել և տրամադրել, եթե չեմ սխալվում, նման պրակտիկա գոյություն չունի աշխարհում, որովհետև եթե նույնիսկ նախկին պաշտոնյայի անօրինական դիզած ունեցվածքը պետականացվում է, դա դեռ չի նշանակում, եթե փոխհատուցում տրվեց, ուրեմն դա այս ինչի հաշվին է։ Դրանք իրար հետ կապ չունեն»,- ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում