Sunday, 12 07 2026
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով

Իշխանության յուրացման քսանամյակը. Հոկտեմբերի 27-ից` Մարտի 1

Անցած շաբաթվա ընթացքում Մարտի 1-ի գործով տեղի ունեցած, անկասկած, պատմական շրջադարձը հիմնականում լուսաբանվեց այն համատեքստում, որ մեղադրանք և հետախուզում է հայտարարվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ և որպես վկա ՀՔԾ է հրավիրվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Սակայն շատ ավելի էական, սկզբունքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար: Անկասկած է, որ Հարությունյանն ու մյուսները սահմանադրական կարգը տապալել են Ռոբերտ Քոչարյանի ցուցումով կամ ուղղակի պարտադրանքով: Սակայն նույնքան ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի նախագահությունը կայացել է սահմանադրական կարգի տապալման հետևանքով:

ՀՔԾ-ն փաստացի արձանագրում է, որ Սերժ Սարգսյանի նախագահությունը չի ունեցել իրավական հիմքեր, այլ խոսքով` Մարտի 1-ի գործով երրորդ նախագահին վաղ թե ուշ առաջադրվելու է իշխանության յուրացման մեղադրանք, եթե նույնիսկ տեսականորեն համարենք, որ Սերժ Սարգսյանը 2008-ի մարտի 1-ի արյունոտ իրադարձությունների հետ ուղղակի առնչություն չի ունեցել:

Ասվածն, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունը լեգիտիմության դաշտից դուրս է միայն վերջին տասնամյակում: Մարտի 1-ը հրեշավոր համակարգի ոչ թե մեկնարկն է, այլ տրանսֆորմացիան, երբ ղարաբաղյան կլանի ներսում տեղի ունեցավ իշխանության փոխանցում:

1998-ի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը չի բավարարել տաս տարվա քաղաքացիության սահմանադրական իմպերատիվ դրույթի պահանջները, ըստ այդմ` իրավական հիմքերից զուրկ է եղել նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը կամ այլ խոսքով` նա նույնպես յուրացրել է իշխանությունը:

Քրեաօլիգարխիկ համակարգի հիմքերը դրվեցին հենց Քոչարյանի կողմից իշխանության յուրացմամբ, որը սկիզբ առավ 1998-ի նախագահական ընտրություններով և իր կուլմինացիային հասավ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ:

Կասկածից վեր է, որ Մարտի 1-ի գործից հետո, իսկ որ ավելի հավանական է` դրան զուգահեռ, նոր թափ է ստանալու Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը:

Մարտի 1-ն ու Հոկտեմբերի 27-ն իրականում փոխշաղկապված են և ամբողջացնում են իշխանության յուրացման քսանամյակը ռուսական վասալության ռեժիմում:

Կարող ենք արձանագրել, որ քսան տարի, ըստ էության, ոչնչացված է եղել Հանրապետությունը` երկրի և հասարակության սուբեկտության բացակայության հատկանիշներով: Պատմա-քաղաքական առումով այս օրերին ականատեսն ենք Հանրապետության վերականգման պատմական գործընթացին:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում