Spice Girls խմբի անդամ 43-ամյա Մել Բիի ընտանիքում համալրում է սպասվում։ Երեխայի հայրը Մել Բիի սիրեցյալ, հայազգի Հարի Մադաթյանն է։
Արդեն որոշ ժամանակ է՝ նա հանդիպում է գործարար Հարի Մադաթյանի հետ։ Օրերս հենց նա է հայտնել հանրությանը, որ սպասում են ընտանիքի նոր անդամի լույս աշխարհ գալուն։
Հիշեցնենք, որ Մել Բիի համար սա արդեն չորրորդ երեխան է։ Ջիմի Գուլզարի հետ առաջին ամուսնությունից ծնվել է նրա դուստրը՝ Ֆինիքս Չին։ Էդի Մերֆիի հետ հարաբերությունների արդյունքում լույս աշարհ եկավ Էյնջել Այրիսը, իսկ երկրորդ ամուսնության արդյունքում երգչուհին դաստիակարկում է Մեդիսոնին։








































