Հայտնի հաղորդավարուհի Տինա Կանդելակին Instagram-ում քննադատության է ենթարկվել։ Բանն այն է, որ աստղն իր էջում արտասովոր կերպարով լուսանկար է հրապարակել, որը հետևորդներն անվանել են «ամենավատերից» մեկը։ Լուսանկարի մակագրությունում Կանդելակին հիշատակել է Գրոզնի քաղաքի 2 հարյուր ամյակը շուտով տոնելու մասին։

«Ես կարծում եմ, որ մեր բազմազգ երկրում ժողովուրդների միջև կապերի և բարեկամության մասին հոգ տանելը յուրաքանչյուրի հոգսն է։ Այդ պատճառով հաճույքով մասնակցում եմ մշակութային փոխանակություններին և հաճույքով կպատմեմ Չեչնիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերի ու խոհանոցի մասին»,-գրել է Տինա Կանդելակին։ Վերջում նա երախտագիտություն է հայտնել Մոսկվայում Չեչնիայի Հանրապետության ներկայացուցչությանը նկարահանումներին օգնելու համար։
Սակայն որոշ օգտատերեր լուսանկարը տեսնելով՝ Կանդելակիին խորհուրդ են տվել անհապաղ փոխել հագուստը։ Շատերին հաղորդավարուհու նոր ոճը նույնիսկ վախեցրել է։









































