Ավստրիայի ազգային խորհուրդը հինգշաբթի, հուլիսի 5-ին աջակցել է աշխատանքային օրենսդրությունում փոփոխություններ սահմանելող նախագծին։ Այսպիսով, արդեն 2018-ի սեպտեմբերի 1-ից Վիեննայում կկարողանան անցնել 12-ժամյա աշխատանքային օրվա։ Այս մասին հաղորդում է APA-ն։
Նոր փոփոխությունները ենթադրում են, որ գործատուները չեն կարողանա միասնական կարգով աշխատաժամերի քանակ սահմանել, այլ՝ միայն աշխատող կոլեկտիվի հետ միասին։ Աշխատակիցներն իրենք կընտրեն՝ անցնե՞լ 12-ժամյա աշխատանքի, թե օրական 8-10 ժամ աշխատել։









































