Monday, 13 07 2026
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը

Փաշինյանի հետ մի ցուցակով մասնակցելու խոսք չկա, խիստ չենք ընդդիմանա, բայց կունենանք առանձին օրակարգ. Ալեք Ենիգոմշյան

«Նոր ընտրություններին իշխանությունների հետ համատեղ ցուցակով մասնակցելու խոսք չկա։ Իսկ առանձին լինելը նշանակում է առանձին քաղաքական օրակարգ, եթե նույնը լիներ՝ իմաստ չէր ունենա առանձին ներկայանալ»- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալեք Ենիգոմշյանը։

Մեր զրուցակիցը շեշտում է՝ իրենք այժմ ամբողջությամբ սատարում են ներկայիս վարչակազմին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. «Իհարկե մենք նաև հասկանում ենք, որ ելնելով որոշ ռեալպոլիտիկ իրականություններից՝ իշխանությունը կաշկանդված է որոշ հարցերում՝ հատկապես արտաքին քաղաքականությանը վերաբերյալ և հատկապես Հայաստանի լիակատար ինքնիշխանության, սուվերենության հետ կապված։

Մեր շարժումը կներկայանա ընտրություններին և լիահույս ենք, որ հաջողություն կունենա, հետամուտ կլինենք և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության ոլորտում անհրաժեշտ փոփոխություններին, հատկապես ինքնիշխանության հետ կապված շատ սկզբունքային կեցվածք կունենանք»- ասաց Ենիգոմշյանը՝ շեշտելով, որ իրենք գործող իշխանություններին խիստ չեն հակադրվելու։

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողի այն հարցին, թե արդյոք կհամագործակցի «Սասնա ծռեր»-ի հետ, պատասխանել է. «Սասնա ծռեր» քաղաքական կազմակերպության մասին ինձ հայտնի չէ, եթե նկատի ունեք «Սասնա ծռեր» խմբի գործունեությունը, ինչպես տեղյակ եք՝ նրանց գործով դատավարություն է ընթանում և անհասկանալի է ինձ հարցնել, թե արդյոք ես նրանց հետ կգնամ համագործակցության»։

Անդրադառնալով վարչապետի այս արձագանքին, Ալեք Ենիգոմշյանը նշեց. «Ես պարոն վարչապետի այդ հայտարարությանը շատ նորմալ եմ վերաբերվում, արտառոց ոչինչ չի ասել։ Այո՛, մենք միշտ էլ ասել ենք, որ «Սասնա ծռեր» բառակապակցությունը քաղաքական իմաստով առաջացավ «Սասնա ծռեր» խմբի գործողության արդյունքում։

Դա նաև բացի զինյալ, ապստամբական գործողություն լինելուց՝ առաջին հերթին քաղաքական հայց էր, այսինքն՝ խնդիրների հստակ քաղաքական դիրքորոշում ունի։ Բայց ինքն այդպես հանդես չի եկել, այդ իմաստով պարոն Փաշինյանի ասածի մեջ որևէ արտասովոր բան չկա, և ես այդ հայտարարությունը շատ բնական եմ համարում»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում