Tuesday, 21 07 2026
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
15:50
Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:10
ՀԴԲ-ի տնօրենը ծրագրում է այցելել Ռուսաստան
Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»
14:50
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Գագիգ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

Դեմոյանը ոչ մի պաշտոն չունի Հայոց ցեղասպանության թանգարանում. նախարարը հակադարձում է Հայկ Դեմոյանի մեղադրանքներին

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայկ Դեմոյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին մեղադրել է իր բացակայության ընթացքում իր աշխատասենյակ ներխուժելու մեջ: ՀՀ կրթության և գիտության նախարարը իր հերթին պնդում է, որ Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում որևէ պաշտոն չունի, և դա նրա աշխատասենյակը չէ:

Հայկ Դեմոյանը նաև նշել էր, որ Արայիկ Հարությունյանի հետ եղել է իր տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ովքեր բացի աշխատասենյակ ներխուժելը, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի աշխատակիցների մոտ նաև լուրեր են տարածել, թե Դեմոյանի մուտքն այսուհետ արգելված է այդ վարչական շենք:

Լրագրողների հետ զրույցում, ՀՀ ԿԳ նախարարն այս ամենին ի պատասխան, նշեց, որ դեռևս 2017 թվականի դեկտեմբեր ամսին որոշում է կայացվել, որ ՀՑԹԻ-ի ՊՈԱԿ-ը դառնում է հիմնադրամ: Հարությունյանն ընդգծեց, որ Հայկ Դեմոյանն արդեն տևական ժամանակ է ոչ մի պաշտոն չունի Հայոց ցեղասպանության թանգարան իսնտիտուտում և անօրինական է նրա այնտեղ գտնվելը: Հարցին, թե կա՞ն արդյոք իրավական խնդիրներ Դեմոյանի՝ աշխատանքից ազատման հետ կապված, նախարարն ընդգծեց, որ ՊՈԱԿ-ից հիմնադրամ դառնալուց հետո Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ղեկավար կարող է նշանակել կառավարությունը:

«Այդ ամենի արդյունքում հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Գևորգ Վարդանյանը: Նա, իհարկե, հրաժարականի դիմում է ներկայացրել և չի եկել աշխատանքի, բայց սա մեկ այլ խնդիր է, ինչի վերաբերյալ նույնպես ես այսօր արդեն դիմելու եմ իրավապահներին:

Վարդանյանի հետ մենք խոսել ենք, և նա նշել է, որ իր վրա ճնշումներ է գործադրել Հայկ Դեմոյանը՝ հրաժարական ներկայացնելու համար»,- ասաց Հարությունյանը:

Նա նկատեց, որ անցյալ տարվա սեպտեմբեր ամսին Հայկ Դեմոյանը մեկնել է Հայաստանից և սկզբում կառույցի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Մանուկյանը, այնուհետև 2018 թվականի հունիս ամսին Դեմոյանը վերադարձել է և զավթել է տնօրենի սենյակը: Երեկ ես նաև տեղեկացա, որ նա տիրացել է տնօրենի մեքենային: Այն ժամանակ, մենք, հաշվի առնելով, որ դա թանգարան-ինստիտուտ է, և, որպեսզի ավելորդ աղմուկ չլինի այդ կառույցի շուրջ՝ Հայկ Դեմոյանին պարզապես զգուշացրել ենք, որ այն ինչ նա անում է, հակաօրինական է: Նախարարությունն ու իշխանությունը բոլոր իրավունքներն ունեն դիմելու իրավապահներին, որպեսզի հակաիրավական գործողություններին վերջ տրվի»,- ընդգծեց նախարարը:

Նա շեշտեց, որ ինքը, լինելով կրթության և գիտության նախարար, կարող է և իրավունք ունի գնալու ցանկացած վայր, որի հիմնադիրն է պետությունն ու իրենց գերատեսչությունը: Հարությունյանը, հունիսի 26-ին գնալով ՀՑԹԻ, հադիպել է կառույցի փոխտնօրեններին ու խոսել իրենց մոտ առկա խնդիրների մասին:

«Հայկ Դեմոյանը իր «Ֆեյսբուքի էջում նաև գրել էր, որ իրենց կառույցում կան բազմաթիվ խնդիրներ: Ես խոսել եմ թանգարան-ինստիտուտի բոլոր փոխտնօրենների հետ, և ոչ ոք չի բողոքել ոչ մի խնդրից: Բացի այս ամենը, մենք երեկ հավաքել ենք նաև անձնակազմին և նույն հարցը ուղղել նաև նրանց ու կրկին ոչ մի խնդրի մասին չի խոսվել: Հաշվապահն է ասել, որ փոխանցումների հետ կապված խնդիր կա, և մենք ասել ենք, որ առաջիկա օրերին այդ հարցը լուծում կստանա: Այն ապոկալիպտիկ իրավիճակը, որ ներկայացվել է ՀՑԹԻ-ի շուրջ՝ չի համապատասխանում իրականությանը»,-նշեց Հարությունյանը:

ՀՀ ԿԳ նախարարն ասաց, որ Դեմոյանը փորձում է այդ ամեն ինչից շոուներ սարքել, սակայն իր մոտ ոչինչ չի ստացվի: Հարցին, թե ինչու մինչ այսօր իրենք չեն հանդիպել Հայկ Դեմոյանի հետ, քանի որ նա բազմիցս դիմել է այդ հարցով՝ նախարարն ընդգծեց, որ այդ անձնավորության հետ իրենք խոսելու ոչինչ չունեն:

Կրթության և գիտության նախարարությունը որոշել է, որ առաջիկայում կլինի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ էլ կորոշվի ՀՑԹԻ-ի տնօրենի ընտրման օրը, և հենց այդ ժամանակ էլ կընտրվի ղեկավարը: Մոտ 30 օրվա ընթացքում ցանկացողները կարող են դիմել ՀՑԹԻ-ի տնօրեն նշանակվելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում