Tuesday, 14 07 2026
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

Գերմանիայի պետական կառույցները սպառնում են հայ կնոջից խլել չորսամյա դստերը

Գերմանիայի Քյոլն քաղաքում ապրող հայ համայնքի ներկայացուցիչներից մեկից տեղեկացանք, որ օրերս այդ երկրում երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող «Յուգենթաբդ» կազմակերպությունն առանց տեղյակ պահելու մեր հայրենակցուհիներից մեկից վերցրել է իր չորսամյա աղջկան ու հրաժարվում է վերադարձնել: Մեզ տվեցին նաև մոր՝ Նաիրա Բարոյանի տվյալները, ով արդեն մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: Մոր փոխանցմամբ՝ հունիսի 22-ին այդ կազմակերպության ներկայացուցիչներն առանց իրեն տեղյակ պահելու մանկապարտեզից վերցրել են իր դստերը և տարել անհայտ ուղղությամբ: Ինքն այդ պահին եղել է հիվանդանոցում, բայց նախապես իր երեխային որևէ մեկին չտալու գրություն էր թողել մանկապարտեզում:

Չորս օր Նաիրայի համար դժվար է եղել դստեր մասին տեղեկություն ստանալը: Ի վերջո, նրան հաջողվել է պարզել, որ աղջկան տեղափոխել են մանկատուն, բայց պետական կառույցները գաղտնի են պահել, թե որ մանկատունը: Այդ օրերին նրան չի հաջողվել տեսնել դստերը, միայն չորրորդ օրը կարողացել է կարճ զրուցել աղջկա հետ: Նաիրան ասում է, որ աղջիկը չէր կարողանում հեռախոսով խոսել, հեկեկում էր ու իրեն էր ուզում:

Անգամ Քյոլնի ոստիկանությունը չէր կարող այդ հարցում միջամտել, քանի որ «Յուգենթաբդ» կազմակերպության լիազորություններն ու իրավասությունները բավականին մեծ են: Ի վերջո, ոստիկանության աշխատանքների արդյունքում Նաիրային հաջողվել է 4 օր հետո դստերը վերադարձնել, բայց ընդամենը մեկ շաբաթով՝ զգուշացմամբ, որ մեկ շաբաթ հետո ետ կվերցնեն: Նաիրային հաջողվել է պարզել, որ այդ կառույցն իր աղջկան վերցրել է այն պատճառաբանությամբ, որ ինքն ի վիճակի չէ խնամել նրան: «Իմ առողջական խնդիրներն այնքան սուր չեն, որ ես չկարողանամ երեխային խնամել: Հակառակը, ես ունեմ բժշկի եզրակացություն, որ ի վիճակի եմ խնամել իմ աղջկան, բայց դա թաքցրել են ու դատավորին կեղծ տեղեկություն են տվել, որ իմ առողջական խնդիրներից ելնելով չեմ կարող երեխայի մասին հոգ տանել: Ոստիկաններն ինձ ասում են, որ <Յյուգենթաբդ> այդ  քայլը օրենքի կոպիտ խախտում է: Իմ երեխան շատ ծանր ապրումներ  է ունեցել և հոգեկան տրավմա տարել»,- ասում է Նաիրան:

Մեր զրուցակիցը նաև հավելում է, որ իր դուստրը առողջական խնդիրներ ունի, բացի այդ՝ երբևէ առանց իրեն չի մնացել, սա առաջին բաժանումն է, ու կարճ հեռախոսազրույցի ժամանակ հասկացել է, որ աղջիկը դա ծանր է տանում: Նաիրան ինքն էլ շատ ծանր է տանում այդ բաժանումը, լացում է, չգիտի՝ աղջիկը առանց իրեն սնվել է, թե ոչ, աղջիկը գերմաներեն չի խոսում և չի կարող հասկացնել, թե ինչ է ուզում: Հետո պարզվել է, որ երեխան 4 օր լացել է: Աղջկան վերադարձրել են հոգեպես ու ֆիզիկապես շատ թույլ վիճակում ՝ նա այդ օրերին հիվանդացել է, մարմնի վրա անհասկանալի կապտուկներ կան: Եվ երեխային ետ վերադարձնելուց հետո նա շտապօգնություն է կանչել ու երեխային հիվանդանոց տեղափոխել, քանի որ աղջիկը չի կարողացել շարժվել ու խոսել: Հիվանդանոցում նա գտնվում է հոգեբանի հսկողության տակ:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում