Friday, 10 07 2026
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը

Ինչ առնչություն ունի Մանվել Գրիգորյանի պաշտպանը Հայկ Բաբուխանյանի կուսակցության հետ

Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը պնդում է, որ Մանվել Գրիգորյանի նկատմանբ կիրառվում է խոշտանգում: Նրա խոսքով՝ պետական լիազոր մարմինները, առանց քննության առնելու անձի հիվանդությունները, նրան վերցրել են արգելանքի տակ, որը միջազգային իրավանորմով դասվում է պետության կողմից կատարվող անմարդկային ծանր հանցագործությունների թվին։ Նա բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ապահովելու անկողմնակալ քննություն։ «Մինչև միջազգային ատյաններ դիմելը, փորձում եմ հավատալ մեր պետական լիազոր մարմնին, և երկրորդ՝ գործընթացը պետք է սկսել մեր պետական ատյաններում։ Եվ մենք գործընթացը սկսել ենք։ Երկուշաբթի օրը համապատասխան միջնորդությունները կուղարկվեն համապատասխան մարմիններին դրա հետ կապված»,-նշեց փաստաբանը։

Նա նաև նշեց, որ Մանվել Գրիգորյանը ինտենսիվ դեղորայքային բուժում է ստանում օրվա մեջ մի քանի անգամ։

Ի դեպ, համացանցում լայնորեն քննարկվում է Լևոն Բաղդասարյանի և «Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցության անդամների՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման լուսանկարը, որտեղ փաստաբանը գլխիկոր է։

Ճշտեցինք, թե երբ է անդամագրվել Հայկ Բաբուխանյանի կուսակցությանը։ Ի պատասխան նա նշեց.«Ես ոչ միայն կուսակացական չեմ, այլ 90-ականներից բոլոր անարդարությունների դեմ իրավական դաշտում պայքարել եմ։ Սկսած ՀՀՇ-ի ժամանակ, երբ ՏԻՄ վերջիններս էին, Նորք Մարաշ համայնքում ներկայացրել եմ իմ վստահորդ Արմենակ Արմենակյանի շահերը և դատական կարգով անվավեր է ճանաչվել։ 2001-ին, երբ եթերազրկվեց Ա1+ հեռուստաընկերությունը, պաշտպանել եմ Ա1+ հեռուստաընկերության շահերը։ Եվ այդ ընթացքում բազմաթիվ քաղաքական գործիչների շահեր եմ ներկայացրել, որոնք որոշակի խնդիրներ են ունեցել պետական լիազոր մարմինների հետ, նույն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ներկայացրել եմ Զինված խմբում համապատասխան անձանց շահերը»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը և իր կուսակցական լինելուն, ապա, փաստաբանի խոսքով, շատ անհաջող նկար են գտել։ Նկարը սահմանադրական փոփոխությունների ժամանակ է արվել, որտեղ ներկայացրել է իր դիրքորոշումը սահմանադրական որոշ հոդվածների հետ կապված ներկայացրել է Սերժ Սարգսյանին  առարկությունների տեսքով։

«Եվ հիմա ասել, որ հանդիպել է նախագահի հետ և կուսակցականացված է… պետք է օբյեկտիվ գնահատական լինի։ Եվ այսօր պայքարելու եմ երկրում իրավական հարթության վրա տիրող բոլոր այն անարդարությունների դեմ, որոնք իրավական հարթության վրա պետք է կարողանալ շտկել։ Առաջիկայում անդրադառնալու եմ մամուլի ներկայացրած բացասական գործառույթներին, բայց ես շատ կուզենամ օբյեկտիվ գնահատական տրվի այն իրավապաշտպանի գործունեությանը, որ իր ողջ գիտակցական կյանքը պայքարում է տվյալ իշխանությունում գոյություն ունեցող  անարդարությունների դեմ»,-հավելեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում