Ռուսաստանը ռազմածովային ուժերի սևծովյան նավատորմի համար դիզելային-էլեկտրական նոր սուզանավեր ստեղծեու կարիք չունի, քանի որ Անկարայի հետ նրա ջերմ հարաբերությունները կարող են Մոնթրեի կոնվենցիայի վերանայմանը հանգեցնել, գրում է The National Interest-ը։
Պարբերականում նշվում է, որ Մոնտրեի կոնվենցիայով սահմանված սահմանափակումները Բոսֆորով սուզանավերի տարանցման վրա անհնար են դարձնում Ռուսաստանի համար սևծովյան նավատորմի գործածումը։ Ստեղծված իրավիճակից ելք կարող է դառնալ ռուսական նավերը հրթիռներով զինելը, ինչպես նաև Սիրիայի Տարտուս նավահանգստում նոր սուզանավերի կառուցումը։ Այդ դեպքում սևծովյան նավատորմը երկու մասի կբաժանվի (սևծովյան և միջերկրածովյան), սակայն կկարողանա կատարել իր առջև դրված խնդիրները։
Պարբերականը հիշեցնում է, որ նախկինում Թուրքիան թույլ էր տալիս խորհրդային ավիակիրներին անցնել Բոսֆորով, քանի որ դրանք «ավիակիր կրեյսերներ» են համարվել, իսկ ներկայում չի կարելի բացառել Մոնթրեի կոնվենցիայում փոփոխությունները։









































