Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Խեղկատակություն` Ամենայն հայոց հայրապետի հրաժարականի պահանջով

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» տարօրինակ անունը կրող նախաձեռնությունն արդեն մի քանի օր է` պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականը:

Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց ժողով, որի ավարտին ընդունվել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է. «Անընդունելի է մտահոգությունների ներկայացման որդեգրված վերջնագրային ոճը, որ ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ առաջադրված պահանջի տեսքով: Եպիսկոպոսաց դասը, իբրև հիմնական երաշխավորը Հայ Եկեղեցու կանոնական կարգի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանգամանքի անձեռնմխելիության, հաստատում է, որ կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է, ուստի և անվավեր»:

Թավշյա հեղափոխությունը մեր քաղաքական, հանրային կյանքը բարենորոգելու պատուհան բացեց, սակայն հասարակական տարբեր խմբեր այս օրերին առաջ են քաշում պահանջներ, որոնք, մեղմ ասած, զուրկ են ադեկվատեւթյունից, էլ չենք ասում այն մասին, որ հղի են վտանգավոր հետևանքներով:

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կարգախոսն արդեն իսկ անոմալիա է. եկեղեցական, կրոնական կյանքը չի կարող ենթարկվել քաղաքական կոնյուկտուրային, եթե նույնիսկ այն ունի հեղափոխական բաղադրիչ: Հակառակ պարագայում` Հայաստանում տեղի ունեցածը, ոճով ու բովանդակությամբ, կնմանվի հարյուրամյա վաղեմության բոլշևիկյան հեղափոխությանը, որի թիրախներից մեկը` կրոնն ու եկեղեցին էին:

Համոզված ենք` նույն կարծիքն ունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, որոնք հեղափոխության ողջ ընթացքում ընդգծված հարգալից վերաբերմունք են ունեցել ոչ միայն պետական ինստիտուտների, այլ նաև` հոգևոր, համազգային կառույցների նկատմամբ:

Խնդիրն ունի նաև իրավական բաղադրիչ. Հայաստանը աշխարհիկ պետություն է, որտեղ սահմանադրորեն պետությունն ու եկեղեցին տարանջատ են, ինչը ենթադրում է, որ պետական, քաղաքական օրակարգի փոփոխություններն որևէ կերպ չեն կարող թելադրվել եկեղեցուն, որն էլ, իր հերթին, իրեն դուրս պետք է դնի ներքաղաքական գործընթացներից` չկրկնելով նախորդ տարիների սխալները, երբ բարձրաստիճան որոշ հոգևորականներ իրենց նույնացնում էին իշխանության դասի հետ:

Մի քանի հարյուր ցուցարարները, որոնց մի մասը, դատելով տեսանյութերից, չունի անգամ տարրական պատկերացումներ եկեղեցու առաքելության, հոգևոր կյանքի մասին, իրավազոր չէ նոր Հայաստանի անունից վերջնագիր ներկայացնել Մայր Աթոռին:

Հայաստանյաց առաքելական եկեղեցին, հոգևոր կառույց լինելուց զատ, համազգային համակարգ է, որի դեմ ոտնձգությունը միայն թուլացնում է համահայկական պոտենցիալը` եկեղեցու հեղինակությունը սասանելով նաև գաղթօջախներում և հյուրընկալ պետությունների պաշտոնական և հանրային շրջանակներում:

Անշուշտ, մեր եկեղեցական կառույցը բարեփոխվելու, բյուրեղյա մաքրության էտալոն լինելու անհրաժեշտություն ունի, ինչը թերևս ակնհայտ էր անգամ իսկ մինչև հեղափոխությունը: Վեհափառը, Առաքելական եկեղեցին մեր հանրային կյանքում պետք է վերագտնեն իրենց առաքելությունը, բարոյական արբիտրի  նշաձողը: Այս համատեքստում այսօր առկա են լուրջ բացթողումներ, որոնք, սակայն, չպետք է դառնան քաղաքական շահարկումների, լյումպենի ցեխարձակումների առիթ, մանավանդ, որ հոգևոր դասն ընդունում է բարեփոխումների անհրաժեշտությունը:

Կշարունակենք քննարկել և արդյունավորել եկեղեցական բարեփոխումների գործընթացը՝ հավատացյալների հոգևոր պահանջները առավելագույնս բավարարելու համար. ասված է Եպիսկոպոսաց ժողովի տարածած հայտարարության տեքստում:

Վեհափառի հրաժարականի պահանջով անցկացվող փոքրաթիվ ակցիաներն որևէ աղերս չունեն հեղափոխության համատեքստի հետ և միտված են պատմական այդ իրադարձության առաքելության նսեմացմանը, եկեղեցու հեղինակազրկմանը:

Ժամանակը ցույց կտա, թե ովքեր են այս խեղկատակության իրական կազմակերպիչները, որոնց անիմաստ է փնտրել թավշյա հեղափոխության հարթակում կամ նոր կառավարության կաբինետներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում