Sunday, 09 06 2024
Ի՞նչ է շշնջացել Օրբանն Ալիեւի ականջին, որ Բաքուն գրոհում է ՀՀ սահմանադրությունը
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է

Տեսարաններ խորհրդարանում. ՀՀԿ-ն ընտրեց թիրախը

Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումը բավականին հարուստ էր տեսարաններով, որոնք հետաքրքիր էին հատկապես նրանով, որ ձևավորվեցին ոչ թե նախկին ու նոր իշխանության ֆորմատով, այլ ՀՀԿ-ԲՀԿ: Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում եղավ այդ երկու ուժերի միջև թե՛ ակնարկների, թե՛ ուղիղ կոշտ հայտարարությունների և անգամ անձնական վիրավորանքների դրսևորում:

Առերևույթ ընդամենը տեսարանային այդ իրողությունը գործնականում արտացոլում է ներքաղաքական բավականին խորքային և ուշագրավ շերտեր: Մենք մի քանի հոդվածով արդեն քննարկել, անդրադարձել ենք այն հանգամանքին, որ անգամ մեկ տարի հետո տեղի ունենալիք ընտրության հաշվարկով, ներքաղաքական դիմակայությունը անցնում է և անցնելու է ոչ թե «Ծառուկյան» դաշինք և Նիկոլ Փաշինյան, կամ ՀՀԿ և Նիկոլ Փաշինյան հարթությունում, այլ ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք կամ ՀՀԿ-ԲՀԿ: Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումները դրա վառ արտացոլումն էին ու մեր դիտարկումների հաստատումը:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հետ մրցակցել առաջիկա տարվա ընթացքում հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ այդ թիմն ուղղակիորեն ինքն իր ձեռքով փորի իր փոսը: Եթե դա տեղի չունենա, ապա ինչքան էլ լինի վարկանիշային նվազում, իսկ դա անկասկած կլինի, Փաշինյանն, այդուհանդերձ, կկարողանա մեկ տարի պահել իր «մրցակցությունից դուրս» վիճակը՝ մի շարք պատճառներով, որոնց մի մասը նաև հենց մրցակիցների կողմում է: Ընդ որում՝ պատճառներից մեկն էլ կարող է լինել հենց ՀՀԿ-ԲՀԿ, այսպես ասած, նոր ժամանակի դիմակայությունը, որի դրսևորման ականատես դարձանք կառավարության ծրագրի քննարկմանը նաև:

Դա լոկ իրավիճակի դրսևորում չէր, այլ մի ամբողջ հոգեվիճակի, որ առկա է այդ երկու ուժերի միջև: Մեկ տասնամյակ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ըստ էության, պահել են քաղաքական դաշտն ու համակարգը՝ փաստացի ապահովելով երկբևեռ իրավիճակ և այդպիսով չեզոքացնելով ընդհանուր համակարգային մի շարք խնդիրներ ու մարտահրավերներ, այդ թվում՝ առանցքայինները՝ ընտրական մարտահրավերները: Իհարկե, այդ ամենը տեղի է ունեցել նաև ներքին դիմակայության պարագայում: Այսինքն՝ երկու ուժերը պարզապես դերաբաշխում չէ, որ իրականացրել են:

Իշխանությունը երկփեղկվել է դեռևս 2006-ին, 2007-08 թվականներին ընդառաջ, երբ Ռոբերտ Քոչարյանը պետք է հեռանար ըստ Սահմանադրության պահանջի, բայց միևնույն ժամանակ ուներ մի կողմից իշխանությունը ժառանգելու, մյուս կողմից՝ այն իր ձեռքում պահելու խնդիր, որը, ըստ էության, պլանավորել էր լուծել վարչապետի և խորհրդարանի դերը մի փոքր ավելացնելու միջոցով՝ 2005 թվականի սահմանադրական ռեֆորմով: Սակայն դա բավական չեղավ, Ռոբերտ Քոչարյանը տանուլ տվեց Սերժ Սարգսյանին, և չստացվեց 2007 թվականի ընտրությանը ԲՀԿ խորհրդարանական հաղթանակի պլանը, թեև դե ֆակտո հաղթող ուժը հենց ԲՀԿ-ն էր: Սակայն, չնայած դրան, ըստ էության՝ իշխող համակարգից սերված երկրորդ ուժը տասը տարի շարունակ նվազագույն խնդիր համարեց երկրորդը մնալը և առաջինը դառնալու համար ճակատագրական ռիսկի չգնալը, «մահ կամ առաջին» կարգախոսով չառաջնորդվելը: ԲՀԿ-ն մի փոքր ոգևորվեց 2014-15-ին, սակայն ամեն ինչ արագորեն ընկավ իր տեղը, ու եղավ 2017-ի պայմանավորվածությունը:

Այդպիսով, ըստ էության, երկու ուժերի միջև բավականին հետաքրքիր վիճակ էր: «Բարգավաճ Հայաստանն» իրապես դժգոհ էր ՀՀԿ կառավարումից և իսկապես ընդդիմություն էր ՀՀԿ-ին, սակայն ուներ նաև կորցնելու շատ բան, քանի որ, ըստ էության, միևնույն համակարգային խաղի շրջանակում էր: ԲՀԿ-ն մի կողմից սպասում էր ՀՀԿ-ին հեռացնելու հարմար պահի՝ տասը տարի, մյուս կողմից՝ նա ՀՀԿ շնորհիվ էր նաև, ըստ էության, պահպանում կայուն երկրորդ տեղը: Ավելին՝ այն, որ այսօր ԲՀԿ-ն կա, «Ծառուկյան» դաշինքը կա, դա ի վերջո ՀՀԿ շնորհն է, որը 2015 թվականի փետրվարին վերջնականապես ցրեց ոչ իշխանական բևեռը, սակայն ոչ ԲՀԿ-ն, հետո փաստորեն թողնելով հնարավորություն 2017-ի վերադարձի համար:

2018-ի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտնվել են, այսպես ասած, տարբեր կողմերում՝ «Ծառուկյան» դաշինքն աջակցել է հեղափոխությանն ու մաս կազմել կառավարությանը, իսկ ՀՀԿ-ն կորցրել է իշխանությունն ու կորցնում է՝ գահավիժելով դեպի փոքրամասնություն, ընդ որում՝ նաև հայտնվելով հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու մեծ ռիսկի ներքո: ՀՀԿ-ն գիտակցում է, որ չի կարող, ըստ էության, ոչինչ անել Նիկոլ Փաշինյանի թիմի դեմ, բայց կարող է ինչ-որ բան անել ընդդեմ Ծառուկյանի թիմի, և խորհրդարանում, ըստ էության, զգացվեցին դրա առաջին ծիծեռնակները: ՀՀԿ-ն ակնհայտորեն անարդար է համարում, որ ինքն է միայն թավշյա հեղափոխության պարտության կրողը, և ԲՀԿ-ն, որ ըստ էության, համակարգն էր կիսում իրենց հետ, այսօր չի կիսում պարտությունը:

Մյուս կողմից՝ «Բարգավաճ Հայաստանը» կամ Ծառուկյանն էլ անկասկած կարող է ունենալ իր պարզ ու միանգամայն արդարացի բացատրությունը՝ համբերատար համակերպվել է երկրորդը լինելուն, թեև մի քանի անգամ, ըստ էության, հաղթել է ՀՀԿ-ին՝ այդուհանդերձ չգնալով քայլերի, որոնք կվտանգեին ընդհանուր իշխանությունը: Եվ եթե ՀՀԿ-ն այդ համբերատարությունից ավելի հանդուգն դառնալու փոխարեն, ավելի հանդուրժող լիներ և թույլ տար ԲՀԿ-ին մեկ անգամ ամրագրել հաղթանակը, ապա նրանք ընդամենը կփոխվեին տեղերով, իսկ շրջանակը կամ երկբևեռ համակարգը կմնար անփոփոխ:

Այնպես որ, ՀՀԿ-ն երևի թե իրապես չունի թավշյա հեղափոխությանը միանալու համար Ծառուկյանին մեղադրելու հիմքեր, բայց հոգեբանությունն, անշուշտ, կթելադրի քայլեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում