Tuesday, 14 07 2026
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր

Միայն դեմոկրատիան, ազատ ընտրություններն ու արդարությունը քիչ են, լուրջ ծրագրեր են պետք

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հանրության դատին է ներկայացրել կառավարության գործունեության ծրագիրը, որ հունիսի 7-ին պետք է քննարկվի ԱԺ-ում: Ինչպես և կանխատեսելի էր, կառավարության այս ծրագրի հիմնական ուղերձը արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է, ինչն էլ հստակ ֆիքսված է նրանում: Կառավարության ծրագրի մյուս բաղադրիչները ավելի շուտ ֆոնային բնույթի են և ընդամենը ծրագիրն ամբողջականացնելու նպատակ են հետապնդում, որ, հավանաբար, ավելի թիրախային ու հստակ կդառնան միայն սպասվելիք ընտրություններից հետո, արդեն որպես ոչ անցումային կառավարության գործունեության հիմնական դրույթներ: Այդուհանդերձ, այս ծրագրում տնտեսությանը վերաբերող մի քանի սկզբունքային հարցերի ընդհանրապես անդրադարձ չկա, ինչը մտորելու տեղիք է տալիս: Տնտեսությանը վերաբերող հատվածում նշվում է բառացիորեն հետևյալը. «Տնտեսական զարգացման առումով կառավարությունը կարևորում է դրա սոցիալական էֆեկտը, ինչպես նաև կառավարությունը մեծապես կարևորում է փոքր ու միջին ձեռնարկատիրությունը»: Միանշանակ ընդունելի մոտեցում է: Աշխարհի փոքրիշատե զարգացած երկրներում ՀՆԱ-ի ավելի քան 60-70%-ը ձևավորում են փոքր ու միջին ձեռնարկությունները, տրամաբանական բոլոր հետևանքներով, մինչդեռ մեզանում սրանց մասնաբաժինը 20-25%-ից չի աճում: Բայց տնտեսություն ասվածը բոլորովին էլ միայն ՓՄՁ-ները չեն: Ծրագրում ոչ մի խոսք չկա, մեծ առումով, տնտեսության ուղղվածության մասին: Չկա տնտեսության տեսլականը. ծանր արդյունաբերություն ունենալո՞ւ ենք, քիմիակա՞ն, թեթև՞: Ո՞րն է Հայաստանի վաղվա օրվա արդյունաբերության տեսլականը: «Կառավարությունը վերահաստատում է տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթությունները. բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն և զբոսաշրջություն»: Բայց բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ կազմում է շուրջ 2.5-3%, հետևաբար որքան էլ այս ոլորտն առաջանցիկ տեմպերով զարգանա, միևնույն է, չի կարող տնտեսությունը քաշողի, տնտեսության լոկոմոտիվի դերը ստանձնել: Մյուս կողմից էլ այս ոլորտն ինքնին տարող չէ, այլ ավելի շատ լրացնող, խթանող: Հավելած, որ այս ոլորտը մեզանում առայժմ ապահովում է հազիվ 14-15 հազար զբաղվածություն ավելի, քան 1 միլիոնի մեջ:

Հետևաբար, որպես տանող ուժի, սրա մասին խոսք լինել չի կարող:

Ծրագրում որպես երկրորդ առաջնահերթություն նշվում է գյուղատնտեսությունը: «Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության գերխնդիրն է լինելու գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, գյուղատնտեսության ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտների կենսամակարդակի ու եկամտաբերության բարձրացումը: Կառավարությունը անթույլատրելի է համարում, որ գյուղնշանակության հողերի շուրջ 1/3-ն անմշակ է և գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող այդ հողերը ըստ նշանակության օգտարգործելու ուղղությամբ»:

Այս ձևակերպումները, եթե դրանց տակ իրականում կառավարության մոտեցումներն են, վտանգավոր են: Կառավարությունը խոստանում է գյուղատնտեսության ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների կենսամակարդակի ու եկամտաբերության բարձրացում այն դեպքում, երբ արժեշղթայի երկու հիմնական սուբյեկտները՝ արտադրողն ու վերամշակողը գտնվում են խիստ անհավասար պայմաններում և սրանցից վերամշակողը մինչ օրս իր կենսամակարդակն ու եկամտաբերությունը բարձրացրել է արտադրողի հաշվին: Մինչդեռ, կառավարությունը փաստացի տարբեր հարթություններում գտնվող սուբյեկտներին նույն հարթություն է բերում, ինչը նախորդների արածի կրկնությունն է: Հավելած, որ կառավարությունը անթույլատրելի է համարում, որ գյուղնշանակության ընդհանուր հողերի 30-35%-ն անմշակ են: Եթե դրանց մշակությունը քիչ թե շատ եկամուտ ապահովեր, կասկածել պետք չէ, որ կմշակվեին: Հետևաբար, կառավարության առաջնահերթ խնդիրը պետք է լինի բոլոր ոլորտներում հստակեցնել առաջացող խնդիրների պատճառները, և ծրագրերը մշակել հենց դրանց և ոչ թե հետևանքների վերացման ուղղությամբ:

«Գյուղատնտեսության ոլորտում կառավարությունը ևս մեկ ռազմավարական նպատակ է ձևակերպում. Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված պետք է լինի, ինչպես էլեկտրական հոսանքը»: Եթե գրողների նպատակը նոր, ականջահաճո բան ասելը չէ, այլ, իրոք, ոլորտում բարեփոխումներ անելը, ապա պետք է ընդամենը գրվեր ՋՕԸ-ների ինստիտուտի վերացման, կամ բարեփոխման կամ դրանց այլընտրանք ստեղծելու մասին: Այլապես այդ ձևակերպումը պոպուլիստական է հնչում: Ընդհանրապես այս ոլորտի վերաբերյալ նման բազում ձևակերպումներ կան, որոնցից, մի կողմից ոչ պրոֆեսիոնալիզմի հոտ է փչում, մյուս կողմից՝ պոպուլիզմի: Ինչը բոլոր դեպքերում նմանը չունեցող հաղթանակ արձանագրած թիմի համար պատվաբեր չէ:

Տնտեսության զարգացման երրորդ առաջնահերթություն նշվում է որպես զբոսաշրջությունը: Զբոսաշրջության զարգացումը պայմանավորել վերջին հեղափոխական զարգացումներով, ինչը փորձ է արվում ցույց տալ ծրագրում, որքան էլ հաճելի ու ոգևորող լինի, լուրջ չէ: Զբոսաշրջության համար անհրաժեշտ է, բայց հիմնական պայմանը փոխադրումների գների նվազեցումն էլ չէ: Որպես կանոն, զբոսաշրջությունը զարգացած է բոլոր այն երկրներում, որտեղ զարգացած են արդյունաբերությունն ու դրա հետևանքով նաև սպասարկումները: Հունաստանը, իր անցյալի, մշակույթի հաշվին, լինելով աշխարհի ամենազբոսաշրջային երկրներից մեկը, բայց չունենալով դրան հավասար զարգացած տնտեսություն, պարբերաբար խնդիրների առաջ է հայտնվում:

Հետևաբար, տնտեսության նշյալ ճյուղերից յուրաքանչյուրի զարգացումը առանձին դիտարկելը, ընդհանուրից կտրված, առաջընթացի առումով ոչինչ չի տալու և պարզապես անհնարին է: Հեղափոխության հաղթանակից օրեր անց նման մոտեցման դրսևորումը գուցե բազում վերապահումներով ընդունելի է, բայց նոր, զարգացած, հզոր երկիր կառուցելու համար, միայն դեմոկրատիան, ազատ ընտրությունները, արդարությունը և տնտեսության մեկ-երկու ճյուղերի զարգացումը քիչ են: Տնտեսության զարգացման լուրջ ծրագրեր են պետք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում